11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Մեր հիվանդը հո չի մեռնելու, կամ մեջքիս վրա տանեմ»/տեսանյութ/

«Սասնա ծռերի» աջակիցները շարունակում են փակ պահել Արշակունյաց պողոտան: Այսօր միջադեպ տեղի ունեցավ ցուցարարների և ավտոմեքենայով խցանման մեջ հայտնված մարդկանց միջև: Տղամարդը պնդում էր.«Մեր հիվանդը հո չի մեռնելու, կամ մեջքիս վրա տանեմ, բացեք ճանապարհս»: Ավելի ուշ տղամարդը նշեց, որ ֆիքսել է բոլոր ցուցարարների դեմքերը և նրանք իրեն պատասխան են տալու: Մանրամասները` տեսանյութում:

«Մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պիտի քաղբանտարկյալներն ազատ արձակվեն»

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց, որ արտահերթ ընտրություններին, բնականաբար, իրենք մասնակցելու են, ի դեպ չի բացառվում նաև դաշինքով մասնակցությունը:  Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ հիմա իրենք ռեսուրսների առումով էլ ավելի պատրաստ են  ընտրություններին մասնակցել միայնակ, քան նախկինում: Ըստ նրա՝ արտահերթ ընտրությունների համար ամենակարևոր նախապայմանը «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունն է, ռեյտինգային համակարգի վերացումը: Նա կարևորեց […]

Ծռերի աջակիցները կքնեն փողոցում. նրանք երգում են /տեսանյութ/

«Սասնա ծռերի» աջակիցները շարունակում են փակ պահել Արշակունյաց պողոտան: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը նրանք պատրաստվում են գիշերն անցկացնել փողոցում:«Սասնա ծռերի» աջակիցների մի մասը նստած է գետնին, ոմանք երգում են: Նշենք, որ ցուցարարների պահանջը մեկն ` ազատություն քաղբանտարկյալներին:  Արդեն հայտնել ենք, որ դատավոր Մեսրոպ Մակյանը այսօր մերժեց «Սասնա ծռեր» 10 անդամի փաստաբանների ներկայացրած միջնորդությունը` խափանման միջոցը […]

Գողություն խաղասրահից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող խաղասրահից գողություն կատարած անձանց ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 26-ի՝ ժամը 04:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Կենտրոն վարչական շրջանում գործող խաղասրահներից մեկի դուռը և հափշտակել «Փլեյսթեյշն […]

Դավիթ Տոնոյանի քայլը

Ծանոթանալով զինկոմիսարիատների օպտիմալացման հայեցակարգի իրականացմանն ուղղված աշխատանքներին և առկա խնդիրներին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ համապատասխան վարչություններին որոշումների վերջնական կայացումը հետաձգել մինչև ս.թ. հունիսի 21-ը: ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է նաև նշված օրը ներկայացնել հստակ առաջարկներ խնդիրների լուծման ուղղությամբ: 

Ժամանակ տվեք

Նախարարը ընդունել է բողոքող տաքսու վարորդներին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մայիսի 16-ին  ընդունեց ՀՀ վարչապետի նստավայրի  և ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակից մի խումբ տաքսու վարորդների։ Նրանք նախարարին ներկայացրին իրենց դժգոհությունները, որոնք հիմնականում վերաբերում էին տաքսիների լիցենզավորման գումարների չափին, կուտակված տուգանքների վճարներին, էլեկտրոնային եղանակով առանց լիցենզիայի տաքսի ծառայություն […]

Սա նվեր է Երեւանին /տեսանյութ/

«Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամից հայտնում են, որ Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու վերականգնումը անշահախնդիր նվեր է մեր համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին: Տարածքը հիմնադրամի կողմից վարձակալված չէ և շարունակում է համարվել համայնքային սեփականություն: Հիմնադրամի պայմանը եղել է մեկը` այգու տարածքում 99 տարով պետք է արգելվի որևէ տեսակի ձեռնարկատիրական գործունեություն և այն պետք է ծառայի միայն որպես […]

ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին. վստահ են՝ նույն պատկերը չի լինի

Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Վարդան Մալխասյանը վստահեցնում է՝ իրենք մասնակցելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններից, թեև ժամկետը դեռևս հայտնի չէ:  «Իհարկե, մենք մասնակցելու ենք: Հայ ազգային կոնգրեսը մշտպաես ակտիվ է եղել, քաղաքականությունից երբեք չի հեռացել, մեր կառույցներն ակտիվորեն աշխատուն են բոլոր մարզերում: Հիմա, երբ այդ խայտառակ ռեյտինգային համակարգը վերացվի, Ընտրական օրենսգիրքը փոփոխվի, չեմ կարծում, թե նույն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի