11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Թուրքիայի համար Նիկոլ Փաշինյանը անհայտ գործիչ է. թուրքագետ (տեսանյութ)

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ Հայաստանի իրադարձություններին թուրքական մամուլը ոչ շատ ակտիվ, բայց այնուամենայնիվ նեյտրալ դիրքերից տեղեկատվություն էր տալիս՝ ներկայացնելով, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին նա նշեց, որ միայն ընդդիմադիր թերթերից մեկը Հայաստանի զարգացումները անվանեց այնպես, ինչպես մեզ մոտ է ընդունված՝ թավշյա հեղափոխություն, իսկ մյուսները՝ ընդվզում, ըմբոստություն էին համարում: «Այսօր […]

Մայիսի 25-ին մեկնարկում է «Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթը

Մայիսի 25-ին մեկնարկում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթը: Մրցույթին մասնակցելու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ընտանիքը (հայրը, մայրը, 6-ից մինչև 17 տարեկան երեխան` անկախ սեռից) կարող է մոտենալ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, համայնքապետարանների, վարչական շրջանների սպորտային բաժիններ, իսկ Արցախում՝ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարություն: Մրցույթն անցկացվելու […]

Դատարանը շրջափակման մեջ է. «Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվեց.

«Սասնա ծռերի» գործով դատական նիստը, որը պետք է կայանար այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ հետաձգվեց: Դատավոր Արշակ Վարդանյանը հայտնեց, որ ոստիկանության ուղեկցող գումարտակի ծանրաբեռնվածության պատճառով ամբաստանյալները դատարան չեն բերվել: Նշենք, որ փաստաբանները գրություն էին ուղարկել ոստիկանության ուղեկցող գումարտակի ղեկավարությանը՝ խնդրելով պարզաբանել ամբաստանյալներին չներկայացնելու պատճառները: Փաստաբանները ի պատասխան գրություն են ստացել, որում ասվում է, […]

Փաշինյանը ՊԵԿ-ի առաջ 2 խնդիր է դրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե և աշխատակազմին ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Վարդան Հարությունյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել Դավիթ Անանյանին նոր պաշտոնում: «Պետական եկամուտների կոմիտեն և հարկային, մաքսային համակարգերն անընդհատ գտնվել են հանրության, մամուլի և կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք անընդհատ խոսում ենք […]

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից տեղեկացնում են

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից տեղեկացնում են ԻՐԱԶԵԿՈՒՄ Եթե քաղաքացին դիմում է հին նմուշի անձնագիր ստանալու համար, կարող է միաժամանակ վճարում կատարել անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար և անձնագիրը ստանալ արդեն նշված գործողությունը հավաստող կնիքով:  Այսինքն, քաղաքացին ստիպված չի լինի մյուս գործողության համար դիմի անձնագիր ստանալուց հետո առանձին։ Եթե անձնագրային ծառայության […]

Թարմացված տվյալներ թունավորվածների վերաբերյալ

Արմավիրի մարզում արձանագրված թունավորման հետևանքով հոսպիտակացված 80 հիվանդից ժամը 12:00 դրությամբ Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններումբուժումը շարունակում են 28-ը: Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:   

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի ուղերձը

Հարգելի գործընկերներ, Պետական եկամուտների կոմիտեում պաշտոնավարումը լի էր հագեցած և հետաքրքիր աշխատանքով: Հարկային և մաքսային ծառայողների արհեստավարժ թիմի հետ համատեղ ու հետևողական ջանքերի արդյունքում կոմիտեն շարունակական հաջողություններ է գրանցել վերջին մեկուկես տարում, ինչի համար շնորհակալություն եմ հայտում բոլորիդ: Պետական կառավարման կարևոր օղակը՝ հարկային և մաքսային համակարգերը զարգացման նոր մակարդակի հասցնելու ծրագրերը, նորարարական բոլոր գաղափարները հնարավոր […]

Մեկնարկել է «Հայաստանում ռուսական կինոյի շաբաթ» ծրագիրը

Հայաստանի Հանրապետությունում` 2018 թվականի մայիսի 16-20-ն անցկացվում է «Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» ծրագիրը: Միջոցառման ընթացքում Երևան և Գյումրի քաղաքներում կցուցադրվեն ժամանակակից Ռուսաստանի կյանքը ներկայացնող, ինչպես նաև պատմական թեմաներով ռուսական տարբեր ժանրերի գեղարվեստական և վավերագրական նոր կինոնկարներ: Ֆիլմերը կներկայացնեն հեղինակները, կինոդիտումներից հետո տեղի կունենան քննարկումներ հանդիսատեսի հետ: Գառնիի պատմաճարտարապետական համալիրի տաճարին հարակից բաց հարթակում կցուցադրվի «Բոլշոյ» […]

ՀՀ վարչապետը նոր նշանակում և ազատումներ է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նոր նշանակումների և ազատումների մասին որոշումներ է ստորագրել. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝      Հակոբ Արշակյանիննշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝      Տիգրան Խաչատրյանին ազատել Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի