12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայաստանի փոխվարչապետերն ու նախարարները երդվում են

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում այսօր՝ մայիսի 21-ին ընթանում է Հայաստանի նորանշանակ կառավարության անդամների երդմնակալության արարողությունը։ Հայաստանի արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ  դրված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի համաձայն՝ կառավարության անդամները նշանակումից հետո պետք է երդվեն: Նախարարները ժամանել են նստավայր, պատասխանել լրագրողների հարցերին։ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողներին ասել է, […]

Դոլարն ու եվրոն անկում են ապրում

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 21-ին, կազմել է 483.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.23 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 567.51 դրամ (նվազել է 1.77 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 647.65 դրամ (նվազել է 4.12 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.74 դրամ (նվազել […]

Հերթական հրաժարականը

Հարգելի՛ գործընկերներ, ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնում երկարամյա գործունեությունից հետո հեռանալու որոշում եմ կայացրել և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ համատեղ արդյունավետ աշխատանքի, գործընկերային ու ընկերական ջերմ փոխհարաբերությունների համար, շնորհակալ եմ նաև Պետական եկամուտների կոմիտեի արձանագրած բազմաթիվ ձեռքբերումներում ձեր էական ներդրման համար: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը շարունակվելու է, բոլորիս հաջողություն ու […]

ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով դատավորներ են նշանակվել: Մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի ներկայացրած առաջարկությունների հիման վրա՝ Տիգրան Սիմոնյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի […]

Դատախազ են, թե՞ ոստիկան. «Սասնա ծռերի» գործով փաստաբանը պարզաբանում է պահանջում

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ փաստաբան , «Սասնա ծռերի» գործով պաշտպան Արա Ղարագյոզյանը ֆեյսբուքում գրառում է արել և դիմել  ՀՀ գլխավոր դատախազության ներակայցուցիչ Գոռ Աբրահամյանին. Հագելի գլխավոր դատախազության ներակայցուցիչ Gor Abrahamyan ես որպես իրավապաշտպան Ձեզանից պարզաբանում եմ ցանկանում ստանալ, թե գլխավոր դատախազության որոշ դատախազներ, ինչ իրավունք ունեն խաղաղ հավաքի մասնակիցներին ուժի գործադրմամբ հեռացնեն դատախազության մուտքի մոտից, իրենց վերապահելով […]

Արսեն Մկրտչյանը նշանակվել է

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արսեն Մկրտչյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, 166-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի մայիսի 3-ի ԲԴԽ-6-Ո-7 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:

Համայնքների խոշորացման վերաբերյալ նախարարի դիրքորոշումը մտահոգիչ է

Համայնքների խոշորացումը միշտ եղել է խնդրահարույց՝ բովանդակային, քաղաքական ու դրա իրականացման իրավաչափության, այդ թվում՝ համայնքների լսված լինելու իրավունքի ապահովման տեսանկյուններից։ Առ այսօր չկա խոշորացումը հիմնավորող գործնականով փաստարկված ապացույց։  Նախկինում, երբ համայնքների խոշորացում էր իրականացվում, Հայաստանի շատ ու շատ համայնքներում մարդիկ դժգոհում էին, այդ թվում ճանապարհներ էին փակվում։ Սակայն նրանց ձայնն այդպես էլ հաշվի չէր առնվում։ […]

Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակման հանգամանքները. 2 անձ ձերբակալվել է, որոնցից մեկը՝ անչափահաս։ Նախնական տվյալներով՝ 2018թ. մայիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ապօրինի մուտք են գործել Չարենցավան քաղաքի բնակարաններից մեկը և, բռնություն գործադրելով տանտիրոջ՝ Չարենցավանի բնակչուհու նկատմամբ, հափշտակել […]

Անկախ բեռի ծանրությունից, մի փորձիր միավոր վաստակել՝ սևացնելով նախկինում արված աշխատանքը. Վ. Սարգսյանը՝ Արմեն Գրիգորյանին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ՀՀ անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ «Ազգ-բանակ» կոնցեպտի մասին հայտարարությանը: Նախկին նախարարը, մասնավորապես, գրել է. «Արմեն Գրիգորյանին Անվտանգության խորհրդի  նորանշանակ քարտուղարին և իմ նախկին ուսանողին Սիրելի Արմեն Շնորհավորում եմ քեզ` բարձր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթում հաջողություն մեր երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման […]

Ամասիա համայնքում կբացվի բրդի վերամշակման գործարան

ՀՀ գյուղատնտեսության  նախարար Արթուր Խաչատրյանը Ամասիա համայնքում  մասնակցել է  «ԵՄ-ն Շիրակի մարզին։ Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի մեկնարկի արարողությանը։ Մասնակցում էին նաև ՀՀ  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շիրակի մարզպետի պաշտոնակատար Սեյրան Պետրոսյանը, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի