04 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Դաժան կատակ

«Թվիթերը» դաժան կատակ է խաղացել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: «Եվրատեսիլ 2018»-ում հաղթած իսրայելցի երգչուհի Նետա Բարզիլային ուղղված եբրայերենով շնորհակալական թվիթը Նեթանյահուն սկսել է Իսրայելում ընդունված՝ «Նետա, կապարա ալայհ» (թանկագին Նետա, կամ մեղքերիդ թողություն) փաղաքշական դիմելաձևով, որը սոցիալական կայքի անգլերեն և ռուսերեն թարգմանիչները թարգմանել են՝ «Նետա, դու իսկական կով ես» տարբերակով:  Արմեն Պետրոսյան

Օդերեւութաբանները զգուշացնում են

Հանրապետության տարածքում` Մայիսի 15-20-ն առավելապես հյուսիսային շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-19-ը կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում` Մայիսի 15-20-ը՝ կեսօրից հետո, հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: […]

ՊԵԿ-ը հորդորում է

ՊԵԿ-ը հորդորում է պահպանել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կարգը:  Ֆիզիկական կամ իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ համար որևէ ապրանքատեսակի ներմուծման կամ արտահանման դեպքում ՀՀ մաքսային մարմինների կողմից արհեստական  վարչարարության սուբյեկտիվ արգելքներ չկան: Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը՝ ընդծելով, որ հավասար իրավունքով հանդերձ, քաղաքացիները պարտավոր […]

Նոր կառավարությունը պարտավոր է պատասխանել այս հարցերին

Ձևավորվեց թավշյա հեղափոխության կառավարությունը։ «Այլընտրանքային նախագծեր» խումբը գտնում է, որ պատեհ չէ նոր կառավարության կազմի անհատական քննադատությունը. Կառավարությունների էֆեկտիվությունը չի չափվում նախարարների տարիքային, գենդերային և այլ պատկանելությամբ, այլ միայն ու միայն աշխատանքի էֆեկտիվությամբ։ Ցանկացած կառավարության անհրաժեշտ է տալ խելամիտ ժամկետներ՝ գործունեությունը գնահատելու համար։ Մեզ համար շատ ավելի կարևոր է այն օրակարգը, որով առաջնորդվելու է նոր […]

Հրաժարական տվեց

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական է տվել,  պաշտոնակատար կնշանակվի ռեկտորի տեղական Երվանդ Սերոբյանը: Այս մասին այսօր Գյումրիում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ այս ընթացքում հանդիպումներ է ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. «Ինձ համար այս պրոցեսում անընդունելի էր ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ փոխադարձ վիրավորանքների պայմաններում քննարկվում […]

Վերադառնում են հարազատ օջախ

Մենք՝ «Ալյանս» կուսակցության վարչության մի խումբ անդամներ և կուսակցության Գյումրու կառույցն ամբողջությամբ, մեր թիմակիցների և համախոհների հետ միասին, որոշել ենք դադարեցնել մեր անդամակցությունը և դուրս գալ «Ալյանս» կուսակցության շարքերից՝ ելնելով նրանում տիրող անարժանապատիվ, անարդար և անազնիվ մթնոլորտից։ Հայտարարում ենք՝ որպես առանձին միավոր, պետականաշինությանը միտված մեր թիմի ներուժը ներդնելու նպատակով, որոշել ենք անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, […]

«Այդ դեպքում ո՞րն էր լինելու Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունն այդ նիստերին»

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր խորհրդարանում  պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելը ճիշտ չէ:  «Երբ որոշում էր կայացվել, որ Կառավարության նիստերն այլեւս փակ են լինելու,  այդ դեպքում ո՞րն էր լինելու Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունն այդ նիստերին: Ես ինքս չէի ուզի մասնակցել այդ նիստերին: Եթե ոչ մի անկախ […]

Արթուր Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում: Հարցին, թե իշխանափոխությունից հետո ինչու հրաժարականի դիմում չի ներկայացնում, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ես դրա համար հիմքեր չեմ տեսնում»:  

Էդմոն Մարուքյանը «Հաց բերողի» մահվան մեջ Արթուր Դավթյանի՞ն է մեղադրում

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե արդյոք այս վերջին օրերի ժամանակ տեղի ունեցած բռնության դեպքերով ինչ-որ աշխատանք կատարվում է: Դատախազն ասաց, որ դատախազությանը հասանելի ցանկացած դեպքով նախաձեռնվել են վարույթներ, մոնիտորինգ է արվել տեսանյութերի, նա շնորհակալություն հայտնեց լրագրողներին, իրավապաշտպան կազմակերպություններին, ովքեր այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի