Հասմիկ Կարապետյանը հրապարակել է
Երգչուհի Հասմիկ Կարապետյանն իր ինստագրամի էջում հրապարակել է դստեր՝ Տաթևի նոր լուսանկարները.
Երգչուհի Հասմիկ Կարապետյանն իր ինստագրամի էջում հրապարակել է դստեր՝ Տաթևի նոր լուսանկարները.
Հարցս կցանկանայի սկսել «հարգելի պարոն վարչապետ» բառակապակցությունով, եթե սահամանադրական պարտավորությունների կատարման շրջանակում վարչապետը այս դահլիճում լիներ: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Բայց հասկանալով հանդիպման կարեւորությունը՝ ուզում եմ դիմել կառավարության եւ վարչապետի աշխատակազմերին՝ հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել՝ գերակայություն դիտարկելով սահմանադրական պարտականությունների կատարումը», – […]
ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը բարեգործության մասին օրինագծի մեջ որեւէ վատ բան չի տեսնում: «Եթե նախագիծը լուրջ խնդիրներ առաջացնի բարեփոխումներ անողների համար, կարելի է քննարկել: Նախագիծը ներկայացվել է այն կառավարության կողմից, որտեղ Բարգավաճ Հայաստանը ունի փոխվարչապետ եւ նախարարներ եւ չեմ կարծում, թե սա ինչ-որ մեկի դեմ է արվում, ես կարծում եմ, որ դաշտը կանոնակարգելու […]
Կրեմլի պալատում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման օրակարգում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերն են: Հանդիպմանը հայկական կողմից ներկա են նաև Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ՀՀ վարչապետի օգնական Վարուժան Ներսիսյանը: Ռուսական կողմից՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, […]
Պիտի դառնանք ուժ, որ մոտ ապագայում մտնելու ենք խորհրդարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Թորոս Սեֆիլյանը: Հիշեցնենք, որ ՀԽ-ն նախկին իշխանությունների օրոք չի մասնակցել խորհրդարանական ոչ մի ընտրության՝ դրանք ոչ լեգիտիմ որակելով: «Շատ արագ ձևով պետք է կազմակերպչական գործեր տարվեն, ժողովուրդը պետք է, որ մեր տեսլականը, գաղափարախոսությունը, ծրագրերն իմանա: Նոր, հեղինակավոր […]
Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այս պաշտոնում նշանակվել է 30-ամյա Հռիփսիմե Գրիգորյանը: Գրիգորյանը 2016-ից ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի դոնորների հետ կապերի համակարգողն էր, մարկետինգի խթանման վարչության խորհրդական։ Հիշեցնենք, որ 2016 թվականից կոմիտեն ղեկավարում էր Զարմինե Զեյթունցյանը:
Հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը: Զրուցակիցների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին: ՀՀ […]
2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ զոհվածների հարազատների ցավը բոլորիս ցավն է: Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանից դուրս գալուց հետո ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Սեֆիլյանն ասաց. «Հետո ասում են՝ հրաշքներ չեն լինում, ո՞նց չեն լինում»,- ասաց Սեֆիլյանը՝ նշելով, որ առաջիկայում բոլոր քաղբանտարկյալներն ազատ են արձակվելու: Սեֆիլյանն ասաց, որ այս օրերին պետք է զգույշ գործել, […]
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տեղյակ չէ, թե ինչ տեղեկատվություն է տարածվել իրեն հարցաքննության կանչելու վերաբերյալ: «Ես չգիտեմ, թե ինչ նյութ է: Նոր եմ իմացել այդ մասին՝ մամուլից: Կզբաղվեմ»,- ասաց Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով՝ ինքը որևէ հարցաքննության չի մասնակցել: Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՀՀ ԿԱ […]
Ֆինանսների նախարարությունում քննարկել են «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի 9 թիրախային ոլորտներից մեկի՝ հանրային ֆինանսների կառավարման ոլորտի հիմնախնդիրները: Դրանք վերաբերում են, մասնավորապես, քաղաքացու համար մատչելի, պարզեցված բյուջեի մշակման մեխանիզմներին: Այսօր՝ հունիսի 13-ին ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ գլխավորությամբ: Կարեն Բրուտյանը նշել է, որ նման […]





























