Անկախության մարտիկ, ապստամբ, քաղաքական գործիչ ռազմիկ. Աշոտ Նավասարդյան /տեսանյութ/
Իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասն իր ինստագրամում հրապարակել է լուսանկար՝ որդու հետ։ Լուսանկարից երևում է, որ հայր և որդի երկրպագում են Իսպանիայի հավաքականին Աշխարհի առաջնության խաղերում։ Հիշեցնենք, որ Իսպանիա-Պորտուգալիա խաղը երեկ էր, ավարտվեց 3-3 հաշվով։
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել: 35-ամյա հաղորդավարուհու լուսանկարներում նա իր ծնողների հետ է: Նազենի Հովհաննիսյանը գրել է. «Պինդ «բռնեք» ձեր ծնողներին։ Երկու ձեռքով ու ամբողջ կյանքով մեկ պինդ բռնեք, քանի կա հնարավորություն։ Մենք շատ ենք անդունդներ ստեղծում՝ սերնդային, գաղափարական, ժամանակային ու մտածողության անիմաստ անդունդներ, ու հեռավորությամբ ենք շփվում մեր ծնողի […]
Կոռուպցիայի, կաշառակերության ու մենաշնորհների դեմ պայքարը կարեւոր, բայց ոչ բավարար քայլ է երկրի տնտեսական զարգացումն ապահովելու համար: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության տնտեսական քաղաքականությանը, նման կարծիք հայտնեց նախկին վարչապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: «Ես շատ եմ կարեւորում կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհների դեմ պայքարը, արդարությունը, բայց այդ ամենը խիստ կարեւոր լինելով հանդերձ , անհրաժեշտ […]
Ադրբեջանն իր ռազմական մկաններն է ցույց տալիս ոչ միայն Հայաստանին ու Արցախին, այլեւ միջազգային հանրությանը: Henaran.am –ի հետ զրույցում անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին եւ Ադրբեջանի զինտեխնիկայի ու զինուժի տեղաշարժերին, կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Ըստ պատգամավորի, այս քայլով Ալիեւը մեսիջ է հղում առ այն, որ շարունակում է հակամարտության լուծումն ուժային ճանապարհը համարել: […]
«Եթե կառուցվեր երջանկության տունը, ամենամեծ սենյակը կլիներ սպասասրահը»։ Ժյուլ Ռընար
Հայաստանի քաղաքացիների բուժման համար անհրաժեշտ բոլոր դեղերը, որոնք Հայաստանում գրանցված չեն, արդեն այս տարի կգրանցվեն պետության կողմից: Այժմ մենք գույքագրում ենք իրականացնում: Այս մասին «Լոֆթ» սրճարանում հանդիպման ժամանակ, պատասխանելով քաղցկեղով հիվանդների համար անհրաժեշտ դեղամիջոցների գրանցման մասին հարցին եւ հարցին, թե երբ են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկները դադարելու բուժման համար գումարներ մուրալ քաղցկեղով հիվանդներից, ասաց ՀՀ […]
Ամերիկյան Facebook ընկերության հաղորդակցությունների հարցերով փոխնախագահ Էլիոթ Շրեյջը հինգշաբթի հայտարարել է իր հրաժարականի մասին: Նա վերահսկել է այն միջոցառումները, որոնք ընկերությունը վերջին ամիսներին կազմակերպություններին անձնական տվյալների փոխանցման վերաբերյալ սկանդալների ֆոնին ձեռնարկել էր: «Facebook-ում ավելի քան 10 տարվա աշխատանքից հետո ես որոշեցի, որ իմ կյանքում պետք է նոր փուլ սկսվի: Տեխնոլոգիական ընկերությունում քաղաքականությունն եւ հաղորդակցությունները ղեկավարելն […]
Հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպել էր ՀՀ զինված ուժերի շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի և իրային միջոցների տեսականու ցուցադրություն: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ներկայացվել են զինծառայողներին հատկացվող անկողնային, հանդերձանքի և կենցաղային պարագաները, համազգեստն ու կոշկեղենը: Զբոսայգում կազմակերպվել էր նաև զինված ուժերում պատրաստվող ճաշատեսակների […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ի առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների հետ այցելել է Մարտունու շրջանի Ճարտար համայնքի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի, որի օծման արարողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Հայաստանի ու Արցախի ղեկավարները ներկա են գտնվել Սուրբ պատարագին, որը մատուցել է Հայ […]
























