13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Արմավիրում մեկնարկել է բողոքի ակցիա

Արդեն 3 օր է` Արմավիրում շարունակվում են քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները: Բողոքի ակցիաներն իրականացնող «Արմավիր նախաձեռնող խմբի» անդամ Ռազմիկ Սարգսյանը ասել է, որ նախորդ երկու օրերին քաղաքում իրազեկման երթեր են տեղի ունեցել, իսկ այսօր՝ ժամը 19:00-ին, քաղաքային հրապարակում հանրահավաք է անցկացվելու: «Իշխանափոխությունից հետո արդեն բավականին ժամանակ է անցել, բայց ինքը մինչև հիմա […]

Մանե Թանդիլյանը չէր եկել, ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց պարտադիրին

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել եւ դրական եզրակացություն է տվել  «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններին:    Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց  լրամշակված օրինագիծը, որն ուժի մեջ կմտնի  հուլիսի 1-ից եւ ըստ այդմ,  1974 թվականից հետո ծնված քաղաքացիների վրա կտարածվի  պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:  Փոփոխությունների համաձայն՝  նախկին 5 տոկոսի փոխարեն քաղաքացին կուտակային […]

Կենդանաբանական այգին աշխատանքներ է տանում Մանվել Գրիգորյանին պատկանող վայրի կենդանիների խնամքն ապահովելու համար

Երևանի կենդանաբանական այգին պատրաստակամություն է հայտնում աջակցել « Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) նախաձեռնությանը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին մասնագիտացված համապատասխան վայր անվտանգ տեղափոխելու գործում: Henaran.am-ին այս մասին տեղեկացրին Երևանի կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից: Կենդանաբանական այգու մասնագիտական անձնակազմը, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի կարգադրությամբ, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և […]

Արցախի նախագահը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին  տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նամակում ասված է. «Հարգարժա՛ն Նիկոլ Վովայի, Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հունիսի 16-ից 17-ը Արցախ այցելելու իմ հրավերն ընդունելու համար: Քննարկումները, որոնք տեղի են ունեցել Ձեզ եւ Ձեր գլխավորած կառավարական պատվիրակության […]

Ագահությունը, փառասիրությունը մեղք են, մեղք

Չկա մի բառ, որ կարողանա արտահայտել զայրույթս, վիրավորանքս: ԱԱԾ-ի կողմից իրականացված խուզարկության ընթացքում ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատներում հայտնաբերվածի մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը: «Ագահությունը, փառասիրությունը մեղք են, մեղք ու պատժվելու է Աստծո ու Հայ Զինվորի թանկ գոյությունը իսկապես գնահատող յուրաքանչյուր հայի կողմից: Ասում են մի բան ասա, ի՞նչ […]

Ինձ ու վարչապետին ուզում են վնասազերծել

Ստանում ենք ինֆորմացիա, որ որոշ խմբեր փորձում են ինձ վնասազերծել։ Վարչապետի հետ կապված նույն վիճակն է:  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը` անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք մտավախություն չունի, որ իրեն կարող են փորձել վնասազերծել:               «Բայց իրենց մոտ չի ստացվի։ Վարչապետի հետ կապված նույն վիճակն է, բայց վարչապետի պարագայում, կարծում եմ՝ […]

Առաջնագծում փոքր-ինչ լարվածություն կա

«Առաջնագծում փոքր-ինչ լարվածություն կա, բայց վերահսկելի է», – այսօր ԱԺ-ում խոսելով առաջնագծի մասին՝ ասաց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նա ասաց.  «Իրենց մասով կա որոշակի տեղաշարժ, բայց ոչ մեր դիրքերի կամ մեր տարածքների հաշվին: Մեր զինված ուժերը միանշանակ պատրաստ են դիմակայել»: Բալայանն ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո ՊՆ-ն փոխել է իր քաղաքականությունը. «Շփման գծում տեղի ունեցած […]

Էդուարդ Շարմազանովը մեկնում է

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 18-21-ը կլինի Ալբանիայում՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար: Էդուարդ Շարմազանովը կմասնակցի ՍԾՏՀ ԽՎ նախագահությունն Ալբանիայից Հայաստանին փոխանցելու արարողությանը, որտեղ հանդես կգա ելույթով: Նախատեսվում են հանդիպումներ Ալբանիայի խորհրդարանի նախագահ Գրամոզ Ռուչիի, ՍԾՏՀ ԽՎ-ում Ռուսաստանի, Հունաստանի, Մոլդովայի պատվիրակությունների ղեկավարների հետ:  ՀՀ ԱԺ […]

Ինչո՞ւ պետք է ամիսներ հետո իմանայինք, որ կենդանաբանական այգում տուբերկուլյոզի համաճարակ է եղել

Երևանի կենդանաբանական այգում վերջին ամիսներին տուբերկուլյոզից կենդանիների անկում է գրանցվել: Անասնաբույժ, համաճարակաբան Տիգրան Հակոբյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այս խնդրին, ասաց՝ ոչ միայն կենդանաբանական այգում, այլև յուրաքանչյուր տնտեսությունում, որտեղ կենդանիներ կան, պետք է կատարել պրոֆիլակտիկ, կանխարգելիչ աշխատանքներ։ «Հինգ-վեց ամիս հետո նոր ԶԼՄ-ները մեզ տեղեկացնում են այդ մասին․ դա նորմա՞լ է։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված