Ոստիկանությունը տեսանյութ է տարածել Սերժ Սարգսյանի եղբոր բերման մասին /տեսանյութ/
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանից՝ Կրասնոդարից, Ռոստովից, Ստավրոպոլից, Նովոռոսիյսկից և այլ քաղաքներից ժամանած հայազգի մի քանի տասնյակ գործարարների: «Ուրախ եմ հանդիպելու և ձեր կողմից ցուցաբերված հետաքրքրության համար, հույս ունեմ, որ ձեր հետաքրքրությունն իր հետ կբերի կոնկրետ արդյունքներ: Կարծում եմ՝ կարիք չկա ներկայացնելու այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, քանի որ տեղյակ եմ, […]
Գոայի լողափերի 24 գոտիներում սելֆին արգելող նշաններ են դնելու։ Նման միջոցները ձեռնարկվելու են լուսանկարվելու ընթացքում զբոսաշրջիկների զոհվելուց հետո, – հաղորդում է NDTV հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ կարմիր դրոշներն ու զգուշացնող գրությունները դրվելու են ոչ բոլոր գոտիներում, այլ միայն այնտեղ, որտեղ լողալն արգելվում է։ Արգելող նշանների վրա գրված է լինելու՝ «Սելֆին արգելված է» և նաև ցուցումներ, […]
«Լեռնային Ղարաբաղի հարցերը չեն կարող մեզ չանհանգստացնել։ Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս այդ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին… Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հարաբերությունների սրման օգտին, բոլոր նրանք, ովքեր չեն լսում ժողովրդի խոսքերն ու ցանկությունը՝ խաղաղ ապրելու մասին, իհարկե, գնում են լարման ճանապարհով։ Մենք պետք է ամեն ինչ անենք այդ ճանապարհը կանխելու համար։ […]
ՀՀ պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել հայտարարված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակումը կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ իրականացնելու, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում, երգի և պարի համույթում, գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում, արդի տեխնոլոգիաների […]
Վերջերս ամերիկացի մասնագետները հայտարարել են, որ ճարպակալմամբ տառապող մարդիկ պակաս խելացի են, քան մարդիկ, որոնց քաշը նորմայի սահմաններում է։ Գիտնականները նման եզրակացության հանգել են հետազոտության շնորհիվ, որի ընթացքում ավելորդ քաշ ունեցող մարդկանց գլխուղեղում ստուգվել է գորշ և սպիտակ նյութերի քանակը։ Աշխատանքը ցույց է տվել, որ ավելորդ քաշ ունեցող կամավորների շրջանում այդ նյութերը զգալիորեն ավելի քիչ […]
Այսօր առավոտյան բուռն աշխատանքային քննարկում է տեղի ունեցել Արևելյան գործընկերության երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պատվիրակությունները քննարկել են քաղաքական, տնտեսական, սոցիալական և էներգետիկ ոլորտներին վերաբերող զեկույցները։ Արևելյան գործընկերության երկրների պատվիրակություններն իրենց պատրաստակամությունն են հայտնել սատարելու իմ կողմից հեղինակած և Հայաստանի պատվիրակության կողմից ներկայացված ԲԱՆԱՁԵՎԸ՝ Հայաստան֊ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը […]
Հարգելի գործընկերներ, այսօր մեկնարկել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Նստաշրջանի ընթացքում սպասվում են որոշ հետաքրքիր զարգացումներ, որոնց մասին կտեղեկացնեմ պարբերաբար: Դրանցից առաջինը ԵԺԿ խմբում տեղի ունեցող զարգացումներն են: Այս պահին այստեղ է ԵԺԿ խմբի նախագահ Ժոզեֆ Դոլը: Անցյալ նստաշրջանին կոռուպցիոն հանձնաժողովի զեկույցից հետո ԵԽԽՎ-ում ԵԺԿ նախագահ Չեզարե Պրեդան հրաժարական տվեց: Այս նստաշրջանի ընթացքում, սակայն, խմբի ղեկավարի […]
«Հունիսի 16-ին ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված գողությունը, որը կատարվել է Մանվել Գրիգորյանի և իր շրջապատի կողմից, մեզ խորը ցավ պատճառեց՝ մեր վիշտն ավելի բորբոքելով: Մենք՝ ապրիլյան պատերազմի նահատակների ծնողներս, մեր ցասումն ու վրդովմունքն ենք հայտնում այս առիթով: Պահպանելով անմեղության կանխավարկածը՝ հույս ենք հայտնում, որ այս աղմկահարույց և բարոյական ոչ մի չափանիշի մեջ չտեղավորվող թալանը կբացահայտվի բոլոր […]
























