07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ապրել ոչ թե աշխարհի մոդայիկ նորույթներով այլ՝ Ավետարանի մշտական նորությամբ

«Եղբայրնե՛ր և քույրե՛ր, բազմաթիվ տեղեկություններ կան այն մասին, որ ձեր մեջ կա անբարոյականություն, և այնպիսի անբարոյականություն, որ նույնիսկ չի եղել հեթանոսների մոտ», Ա Կորնթ. 5, 1 Սուրբ Մարթայի տաճարում սեպտեմբերի 10-ի առավոտյան Սբ. Պատարագի ժամանակ Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը խոսեց աշխարհի «նորույթների» և Քրիստոսի «նորության» միջև եղած տարբերության վերաբերյալ: Քահանայապետի խոսքերով, Պողոս առաքյալը շատ զայրացած էր […]

Արտակ Զեյնալյանը այս ընտրություններում իր շանսերը շատ բարձր է գնահատում

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքում հակված չեն կարծելու, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 10-ի ելույթը որեւէ կապ ունի իրենց հետ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ քարոզարշավի ժամանակ,  նման կարծիք հայտնեց դաշինքի շտաբի պետ Դավիթ Խաժակյանը: Հիշեցնենք՝ վարչապետը նախօրեին հայտարարել էր, թե կան քաղաքական ուժեր, ովքեր հեղափոխության անունն են շահարկում, բայց կուլիսներում ՀՀԿ-ի հետ պայմանավորվածություն […]

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես հերքում է գաղտնալսման փաստը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ինչի իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունը չունի: «Ինչպես հայտարարվել է, գաղտնալսման առնչությամբ հարուցվել է քրեական գործ, և Ընկերությունը տեղին չի համարում մեկնաբանել այս գործին առնչվող տեղեկությունները: Այնուամենայնիվ, ելնելով ընկերության գործարար համբավը պաշտպանելու անհրաժեշտությունից և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահանջում է […]

Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդարդառնալով Մարտի 1-ի դեպքերին բանակի ներգրավվածության մասին ՀՔԾ պետի հայտարարություններին, ասաց, որ բանակը ներգրավված է եղել Մարտի 1-ի գործողություններին: «Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է», – ասաց Դավիթ Տոնոյանը: Նաև հավելեց. «Զինված ուժերը ներգրավված են եղել արտակարգ դրության շրջանակներում իրենց […]

Մի քանի մասնագիտական խորհուրդ վարչապետին և իր PR-ով զբաղվողներին. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը Facebook – ի  իր էջում գրում է. «Այսօր մամուլն էլ գրեց այն մասին, որ Թրամփ-Փաշինյան հանդիպումը չի կայանալու: Իրականում, չարախնդալու որևէ առիթ կամ ցանկություն չկա: Պարզապես մի քանի մասնագիտական խորհուրդ վարչապետին և իր PR-ով զբաղվողներին: 1. Արտաքին հարաբերությունների ոլորտում սայլը ձիուց առաջ մի կապեք, սա ներքին էյֆորիկ, հետհեղափոխական տեղեկատվական մանիպուլյացիների դաշտ չէ: Այստեղ […]

Բաղանիսի գնդակոծմանը հետևած արձագանքից իրավիճակը կայունացել է. Դավիթ Տոնոյան

Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ պարբերաբար են լինում, երեկ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի գնդակոծման առումով այս պահին անհանգստանալու խնդիր չկա: Այս մասին այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում լրագրողներին հայտնեց նախարար Դավիթ Տոնոյանը: «Իրավիճակը կայուն է: Հրադադարի այդպիսի խախտումներ պարբերաբար են լինում, որոնց մեր զինված ուժերն արձագանքում են, և իրավիճակը կայունանում է: Անհանգստանալու խնդիր այս պահին չկա»,- […]

Դա շատ վտանգավոր և մտահոգիչ երևույթ է երկրի համար.Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման մասին

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը մտահոգիչ է համարում երկրի համար: «Դա շատ վտանգավոր և մտահոգիչ երևույթ է երկրի համար: Ինչ վերաբերում է կոնկրետ հանգամանքներին, ես դրանց կանդրադառնամ ավելի ուշ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Կոստանյանը՝ հավելելով, որ այս հարցով […]

Հայաստանի հարցը արտահերթ կքննարկվի ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում. Ա. Հովհաննիսյան

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ վերջին շրջանում տեղի ունեցած տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը եւ տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ […]

Պետք չէ հանիրավի անուններ շոշափել առանց հիմքեր ունենալու. Վ. Բաղդասարյանը Փաշինյանի ելույթի մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի համար ընդունելի չէ «օլիգարխ» սահմանումը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:  Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օլիգարխների թիկնապահներին զինաթափման կոչին՝ նա ասաց, որ ցանկացած անօրինականություն կատարած անձ պետք է պատժվի։ «Օլիգարխ սահմանումը ես լավ չեմ ընկալում, համաձայն չեմ այս սահմանման հետ, բայց, եթե որևէ մեկն օրենքի […]

Պետավտոտեսուչները ակնհայտ աչքաթող են անում որոշ խախտումներ. Վարորդները դեմ են տեսախցիկների ավելացմանը

 Ավտովարորդների պաշպանություն լիգայի անդամ Վահե Պետրոսյանը «Հենարան» մամուլի ակումբում խոսելով առաջիկայում փողոցների տեսանկարահանման խստացման և 2000 նոր տեսախցիկների տեղադրման մասին ասաց, որ օրենքում փոփոխություններ չեն տեսնում, թե տուգանքների չափերը և խախտումների տեսակները մնացել են նույնը, բայց ավելանում են տեսախցիկները և արագաչափերը. «Այս ձևաչափերի դեպքում տեսախցիկների օգտագործումը մնալու է անարդյունավետ, հակառակը, ավելի են վանսելու երթևեկությանը: Տեսախցիկները վախեցնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի