24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ոչինչ չի փոխվել, ընտրական վտանգները նույնն են /տեսանյութ/

ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը տարակուսանք է հայտնում առաջիկա արտահերթ ընտրությունների մասով՝ նշելով, թե իշխանությունը ոչ միայն ի վիճակի չէր, այլ պարզապես տեղի չի ունեցել այն, ինչ պիտի արվեր. օրինակ՝ ընտրողների թիվը աճել է հակառակ նրան, որ ՀՀ բնակչությունը նվազել է:  Նախկին պատգամավորի խոսքով՝ պետք է ձեւավորել այնպիսի Ազգային ժողով, որն ի վիճակի կլինի սպասարկել […]

Եթե ձեզ թվում է, որ ամենազզվելի տեսարանները արդեն տեսել եք, ստիպված եմ հիասթափեցնել

Առանձնահատուկ «հաճույք» է դիտել, թե ինչպես կես տարի առաջ Սերժին մերժող հավատարիմ հեղափոխական ավանտյուրիստները մանրից հելնում են Նիկոլի շալակը՝ նրան մեղադրելով հեղափոխության սկզբունքները դավաճանելու, ծրագրային խոստումները չկատարելու մեջ: Նիկոլը չէր կարող դավաճանել հեղափոխությանը, որտև ոչ մի հեղափոխություն նա չի արել, ծրագիրն էլ չէր կարող չկատարել, քանի որ դա էլ չկար: Կային բազմաթիվ ամպագորգոռ հայտարարություններ և […]

Սթափվեք, հեղափոխական գժուկներ

Մինչ հասարակությունը մարսում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ԼԳԲՏ-ների մասին համ նալին, համ մեխին խփող ենթատեքստային հայտարարությունը՝ «… տանկերը հանում-տրորո՞ւմ ենք այդ մարդկանց, թե՞ ընդունում …  կամ էլ մենք պետք է այսպես շարունակենք` մինչև լուծում գտնենք հարցին », համացանցում հայտնվում է ԼԳՊՏ համայնքի ակտիվիստ, կարկառուն ներկայացուցչի եւ կրթության նախարարի հանդիպման լուսանկարը: Վարչապետի ասած՝ «պետք […]

Փաշինյանը հավանել է Սերժ Սարգսյանի վրայով կարած բաճկոնը

«Իշխանությունը հասկացավ, որ հին Ընտրական օրեսգրքով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը լավ հնարավորություն է միանձնյա իշխանության համար»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն  ասաց Դեմոկրատական կուսակցության  նախագահ Արամ Սարգսյանը: Նրա խոսքով` դժվար չէր Ընտրական նոր օրենսգիրք ընդունելը:   «Իշխանությունը չցանկացավ  խնդիրներ ունենալ Վենետիկի հանձնաժողովի հետ, քանի որ հայտարարվել էր, որ ընտրություններից առաջ Ընտրական օրենսգիրք փոխել պետք չէ»,-ասաց նա: Արամ […]

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քննարկվում է Բելառուսի ԱԽ քարտուղարի նշանակման հարցը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին նշանակելու հարցը: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված վերջնական որոշումը դաշինքի անդամ երկրների ղեկավարները կկայացնեն նոյեմբերի 8-ին: Աստանայում նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարները (Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան) կմասնակցեն Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Ակնկալվում է, […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Շրջանցիկ թունել թաղ. 4, 7, 16, 28, 41/6, 84, 86, 99, 113, 115/1, 181, 203, 350 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ազատության պող. 1/7, 1/13, 1/31, 1/20 սեփական տները և […]

Դանիել Իոաննիսյանն անհանգստանում է ՔՊ-ի համար

Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Էս որ բոլորը գնում, անդամագրվում են ՔՊ-ին, տենաս քանի՞սն են այդ կուսակցության գաղափարախոսությանը ու ծրագրերին ծանոթ։ Վախենամ, որոշ ժամանակ անց դրա պատճառով ՔՊ-ն պրոբլեմների առաջ կանգնի  

Հավիտենական հեղափոխություն

Քրիստոս՝ չհնացող հեղափոխական… Ամենամեծ հեղափոխությունը, ՈՐ ԲՈԼՈՐԻ համար է եւ ոչ թե մարդկանց մի խմբի միայն կամ մի սերնդի, Քրիստոս արեց՝ հնարավորություն տալով բոլորին կոչվելու Իր մայր, եղբայր կամ քույր։ “Իմ մայրը եւ եղբայրները նրանք են, որ Աստծո Խոսքը լսում են եւ կատարում”։ Հարազատանա՛նք Քրիստոսին ոչ միայն Իր Խոսքը լսելով ու գիտենալով, այլ առավել ԿԱՏԱՐԵԼՈՎ […]

Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում առանձնազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը կարևորել են ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններով Հայաստանի ու Արցախի  փոխգործակցության խորացումը: Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ […]

Նախկին բյուջեակերներ, գաղափարազուրկ քաղաքական առեւտրականներ, երազում մանդատ տեսնողներ

Նախկին բյուջեակերներ, գաղափարազուրկ քաղաքական առեւտրականներ, երազում մանդատ տեսնողներ, բոլոր ժամանակներում հարմար տեղավորվողներ եւ այս բազմաշերտ կոնտինգենտը վազում է դեպի ՔՊ` հարմար տեղավորվելու ցուցակի անցողիկ տեղերում։ Այս գաղափարազուրկ տեսակն է վաղը իշխանության գալու», – կարծում է արցախյան ազատամարտիկ, լեգենդար հետախույզ, ռազմական-հասարակական գործիչ Գեւորգ Գեւորգյանը . «Հետեւանքները դժվար չէ պատկերացնելը` ժողովրդի հիասթափություն, նոր «որակի» բյուջեակերներ, քաղաքական դաշտի ամայացում, ազգայինի արժեզրկում… Նախկինների սխալների սրբագրումով, նոր, մաքուր, գաղափարական դեմքերով է միայն հնարավոր ունենալ այն երկիրը, որի համար պայքարել ենք։ Այլապես ստացվում է մաթեմատիկական հայտնի կանոնը` գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի