07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ավելի քան 2500 սպառող մնացել է առանց հոսանքի /Տեսանյութ/

Անգլիայի հյուսիսում առատ ձյան պատճառով ավելի քան 2500 սպառող մնացել է առանց հոսանքի: Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Անգլիայի հյուսիսում առատ ձյունը ստիպել է վարորդներին ապաստան փնտրել կամ քնել իրենց մեքենաներում և էլեկտրաէներգիայի անջատումներ է առաջացրել ավելի քան 2500 սպառողների համար: Բեռնատարները խրվել են ձյան մեջ՝ փակելով մայրուղիները, և վարորդները հայտնել են, որ ժամեր են պահանջվել կարճ […]

Ուժեղ ջրհեղեղների պատճառով առնվազն 20 մարդ է զոհվել

Տանզանիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել: Reuters-ի հաղորդմամբ՝ Տանզանիայի հյուսիսում գտնվող Մանյարա շրջանում հորդառատ անձրևների պատճառով վարար հեղեղումներ են: Շաբաթ երեկոյան հորդառատ անձրևը սողանքներ է առաջացրել Հանանգ լեռան որոշ հատվածներում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ հավելելով, որ ջուրը քշել տարել է նաև անասուններին:

Էլեկտրական մոտոցիկլը 18 րոպեում կլիցքավորվի 100 տոկոսով /Տեսանյութ/

Էլեկտրական մոտոցիկլը կարող է 100 տոկոսով լիցքավորվել ընդամենը 18 րոպեում: Yadea ընկերության կողմից արտադրվել է Kemper էլեկտրական մոտոցիկլը: Այն նախատեսված է երկար ուղեւորությունների համար։ Բանն այն է, որ ընդամենը 10 րոպեանոց լիցքավորումն ապահովում է վառելիքի 80 տոկոսին համարժեք տարողություն։ «Տեխկուլտը»-ի տվյալներով՝ առաջին նման մոտոցիկլը ցուցադրվել է EICMA 2022-ում, որի շարժիչի հզորությունը 10 կՎտ էր: Այն […]

Գազայում զոհերի թիվը սարսափելի վիճակագրություն է գրանցել /Տեսանյութ/

Գազայի հատվածում հակամարտության սրման հետեւանքով զոհերի թիվը գերազանցել է 15,5 հազարը: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 41 հազար մարդ վիրավորվել է: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Պուտինի հետ կքննարկեն ներգաղթի հարցերը

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր կանցկացնի մարդու իրավունքների խորհրդի նիստը։ «Դեկտեմբերի 4-ին Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով կանցկացնի քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի տարեկան նիստը, որը նվիրվելու է մարդու իրավունքների միջազգային օրվան»,- ասվում է հաղորդագրությունում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1948 թվականի դեկտեմբերի 10-ին է ընդունել մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Մարդու իրավունքների […]

Փակվել է Սանկտ Պետերբուրգի հնագույն գեյ-ակումբը /Տեսանյութ/

2005 թվականից Սանկտ Պետերբուրգում աշխատող «Կենտրոնական կայարան» («Центральная станция») գեյ-ակումբը հայտարարել է փակվելու մասին։ Ակումբի վարչությունը տեղեկացրել է՝հարթակի տերը հրաժարվել է երկարացնել վարձակալությունը «ԼԳԲՏ շարժման» արգելքի պատճառով: «Осторожно, Москва» Թելեգրամ-ալիքի տվյալներով՝ այս գիշեր մայրաքաղաքում տեղի են ունեցել գեյ-ակումբների շուրջկալներ։ Ոստիկանության աշխատակիցները մտել են մետրոյի «Ավտոզավոդսկայա» եւ «Պոլյանկա» կայարանների մի քանի ակումբներ։ Ստուգումներ են իրականացվել նաեւ […]

Կաշառքի մեղադրանքով կալանավորվել է գերեզմանատան վարիչը

Կալանավորվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ–ի «Մուշական–Ջրաշեն» գերեզմանատան վարիչի պաշտոնը զբաղեցնող Հ. Ղ.–ն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Բնակչության հատուկ […]

Սառնամանիքի պատճառով չեղարկվել է ավելի քան 30 չվերթ /Տեսանյութ/

Օրեր շարունակ տեղումները չեն դադարում Մոսկվայում: Ձնառատ ճանապարհները անընդհատ մաքրվում են: Սանկտ-Պետերբուրգում նույնպես 2 շաբաթ շարունակ տեղումներ են սպասվում: Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել են 9 եւ հետաձգվել 30 չվերթներ վատ եղանակի պատճառով: Մոսկվայի ժամանակով ժամը 7.20-ի դրությամբ «Վնուկովոյում» հետաձգվել է 12 չվերթ, «Դոմոդեդովոյում»՝ 12, «Շերեմետեւոյում»՝ 6։ Չեղարկվել է 7 չվերթ «Վնուկովոյում», 2 չվերթ «Դոմոդեդովոյում»:

Եղանակը կրկին կտաքանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 11-13, երեկոյան՝ 5-7 աստիճան։ Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 4-5-ին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և մառախուղ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 4-7 աստիճանով։ Երևանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի