Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել
Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել, տեղեկացնում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը։ Դեկտեմբերի 18-ին Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ նամակ-պահանջագիր էին տարածել՝ պահանջելով, որ Գրիգորյանը հրաժարական ներկայացնի։ Հակառակ դեպքում, նրանք սպառնում էին դիմել գործադուլի։





































