Փերին լցնում է բուխարու տակի մանկական գուլպաները․ ինչպես են Ամանորը նշում Իտալիայում
Իտալիայում ինչպես Սուրբ Ծնունդը, այնպես էլ Ամանորը, նշում են մեծ շուքով: Ամանորին իտալական քաղաքները պատվում են վառ լույսերով և դեկորատիվ զարդարանքներով: Իտալիայում Նոր տարին սկսվում է հունվարի 1-ին։ Ամանորին Իտալիայում ընդունված չէ նվերներ նվիրել: Սակայն երեխաներին նվերներ է նվիրում Բեֆանա փերին: Նա գալիս է հունվարի 6-ին: Իտալացի բոլոր երեխաներն անհամբերությամբ սպասում են բարի Փերի Բեֆանային։ […]





































