24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Պարգեւավճարի այլընտրանքը

Ակնհայտ է, որ մեր հասարակության լայն շերտերին դուր չեն եկել պետական ապարատում ինքնապարգևավճարների գործընթացները և հատկապես այն հանգամանքը, որ ՊԵԿ-ում ղեկավարներն իրնենք իրենց միլիոնավոր դրամների պարգևավճարներ են տվել: Հասարակության մեծ մասը համարում է, որ սա էլ կոռուպցիայի ինչ-որ դրսևորում է և պետության հաշվին Նիկոլի իշխանավորները փորձում են իրենց բարեկեցության խնդիրը լուծել՝ իրենք իրենց միլիոնավոր դրամի […]

«Իմ քայլը» պառակտվո՞ւմ է

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության երկու անդամ դիմում է գրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին։ ««Իմ քայլը» խմբակցության անդամներ Սաշա Կատվալյանը և Արման Իսկանդարյանը դիմումներ են գրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին», – ավագանու արտահերթ նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։ Քաղաքապետը նշեց նաև, որ դադարեցվել է ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Գրիգորյանի լիազորությունները։ Լիազորությունները […]

Պաշտոնանկություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ Արա Մելիքջանյանն ազատվել է  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից, Արծվիկ Նիկողոսյանն ազատվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից, Արթուր Ղամբարյանն ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, Արման Պետրոսյանն ազատվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից:    

Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին երանի եք տալու. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով, եթե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը զբաղեցնում է Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնը, նշանակում է՝ նա արդեն զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ։ Հարցին՝ Հայաստանում տեղի են ունենում քաղաքական տարբեր գործընթացներ, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը դրանց չի արձագանքում և իր խոսքն ասում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց՝ժամանակը գա, նա կխոսի, հավանաբար 2019 թվականին։ Ինչ վերաբերում է […]

Կանխատեսվում է շատ տաք փետրվար

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Կանխատեսվում է շատ տաք փետրվար։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը սպասվում է նորմայի սահմաններում»։    

Գիտենք պաշտպանվելու և վնաս հասցնելու մեր կարողությունները, բայց ցանկանում ենք գործընթացը խաղաղ ճանապարհով լուծել. ԱԳ նախարարը՝ ԼՂ հակամարտության մասին

Մենք գիտենք մեր կարողությունները՝ պաշտպանվելու և վնաս հասցնելու, բայց ցանկանում ենք գործընթացը խաղաղ ճանապարհով հանգուցալուծել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտությանն ու նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը:    «Մեր դիրքորոշումների ու դիրքերի հանդեպ վստահությունը եղել և մնում է շատ բարձր: Մեր դիրքորոշումները բոլորիդ ավելի քան պարզ ու […]

«Անհատական գործերը չենք մեկնաբանում». Հաանը հրաժարվեց անդրադառնալ ՀՀ երկրորդ նախագահի կալանավորմանը

«Մեկնաբանություն չեմ տա այդ մասին»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագորղների հետ զրույցում ասաց Հայաստանում գտնվող ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին և մեղադրանքներին, թե կալանավորումն ունի քաղաքական դրդապատճառներ: Հաանը նշեց. «Ես գիտեմ, որ Ձեր կողմից ակնկալիքներ կան, որ կլինեն մեկնաբանություններ: Բայց դա կլինի՞ արդյոք հնչեղ գործ, թե՞ պակաս հնչեղ […]

Որտե՞ղ է գտնվում թավշյա հեղափոխությունը Արցախի հարցում

Խորապես հավատալով երկրում քաղաքական, տնտեսական, հասարակական, կյանքում փոփոխությունների անհրաժեշտությանը, թե որպես ՀՀ քաղաքացիներ և թե որպես քաղաքական գործիչներ՝ աջակցել և շարունակում ենք աջակից լինել ապրիլ-մայիսյան ողջ գործընթացին: Չենք ուզում կասկածել Ձեր ազգանվիրությանն ու տրված քաղաքական խոստումներին հավատարիմ մնալուն:  Ազգային հայրենասիրական, կենտրոնաձիգ և հզոր պետականության կողմնակից՝ երրորդ ուժ «Միավորված հայեր» մտավորականների կուսակցության քաղաքական խորհուրդը, «Մեր Տունը Հայաստանն […]

Արտակարգ պատահար «VTB» բանկում

Հունվարի 29՝ ժամը 13.50-ն անց 50-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «VTB» բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։ Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։ Հանգամանքները պարզվում են: Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր […]

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նոր նախագահ ունի

Հունվարի 29-ին կայացել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) հերթական նիստը: Այլ հարցերի շարքում նիստի քննարկմանը դրվեց ՀՌՀ նախագահ Գագիկ Բունիաթյանի դիմումը նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին: Նիստը բավարարեց Գ.Բունիաթյանի դիմումը, որից հետո կայացավ ՀՌՀ նախագահի նոր ընտրություն: Փակ գաղտնի ընտրության արդյունքում միաձայն (8 կողմ, 0 դեմ) ՀՌՀ նախագահ ընտրվեց Հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի