27 Հունիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Էդմոն Մարուքյանի ախպերը զանգում ա թեժ գիծ … իրան որտեղի՞ց էդ ջիպը» . քաղաքացին սպառնաց /տեսանյութ/

Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել փողոցային առեւտրով զբաղվողները, որոնք պահանջում են իրենց տարածք տրամադրել «օրվա հացի փող աշխատելու» համար:

Արարատի մարզում դպրոցի տնօրեններն ընտրվում են «վերեւների» կողմից. զանգ ԿԳՆ-ից, ցուցումներ մարզպետարանից /տեսանյութ/

Արարատի մարզի Մրգավետ համայնքի դպրոցում տեղի է ունեցել տնօրենի մրցույթ, որի ընթացքում ընտրվել է մարզպետ Գարիկ Սարգսյանի թեկնածուն: Դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Լուսինե Արշակյանը ներկայացնում է իր խոսքով՝ ապօրինի ընտրության ընթացքը, որն ուղեկցվել է ԿԳ նախարարության ցուցումներով, մարզպետարանի միջամտությամբ: Լուսինե Արշակյանը լրագրողներին պատմեց, որ մարզում դպրոցների տնօրենների ընտրությունները տեղի են ունենում կոպիտ խախտումներով եւ օրինակ՝ Ավշար […]

Գնացեք Լֆիկից պահանջեք, ինչի՞ եք եկել կառավարություն

Փողոցային առևտրի արգելման դեմ բողոքող կինն ասում է՝ «Պրոսպեկտի շուկան վաճառեցիք», հետո ուղղեց՝ նախորդ ղեկավարությունը… Հիշեցի էդ օրերը, երբ շուկայի շենքի մոտ պայքարում էինք վաճառքի ու քանդման դեմ, մի խումբ կանայք ասում էին, թե շուկան «կեղտոտ կռիսանոց» է դարձել, Լֆիկը կվերանորոգի, իրենց էլ էնտեղ տեղ կտա: Դեռ մի բան էլ գոռգոռում էին ցուցարարների վրա, կոկորդ պատռում, […]

Փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 10:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է թեթև մարդատարների համար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ փակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ–տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզում, բացի Աշոցքի տարածաշրջանից, տեղում է ձյուն: Տավուշի մարզի Իջևան քաղաքում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Լարսի մասին […]

Պաշտոնապես հայցեք լրագրողների ներողամտությունը. լրագրողական կազմակերպությունները՝ ԱԺ ղեկավարությանը

Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ լրագրողների մուտքն Ազգային ժողով սահմանափակելու վերաբերյալ։ «Շաբաթ օրը՝ փետրվարի 2-ին, Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին թույլ չեն տվել մտնել խորհրդարանի  շենք, ուր տեղի էր ունենում  «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստը՝ վարչապետի ու գործադիր իշխանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ ԶԼՄ-ների  ներկայացուցիչները պարզաբանումներ են պահանջել, ինչին ի պատասխան ԱԺ լրատվության […]

Օրհներգը փոխելու օրակարգ խմբակցությունում չկա. Լիլիթ Մակունց

Օրհներգը կամ որեւէ խորհրդանիշ փոխելու օրակարգ  «Իմ քայլը» խմբակցությունում չկա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա շեշտեց՝ խորհրդանիշները փոխելու հարցում չափազանց զգուշավոր պետք է լինել. «Ինչ վերաբերում է իմ կարծիքին, ապա ես ոչ թե ասել եմ, որ կողմ եմ օրհներգը փոխելուն, այլ ես այն կարծիքին եմ, որ […]

Նա, ում բակում տեղակայված է եղել «Իմ քայլը» դաշինքի շտաբը, ընտրվել է դպրոցի տնօրեն

Արարատի մարզի Մրգավետ համայնքի դպրոցում տեղի է ունեցել տնօրենի մրցույթ, որը, կառավարման խորհրդի նախագահ Լուսինե Արշակյանի փոխանցմամբ՝ բազում հարցեր է առաջացրել: «Արարատի մարզի Մրգավետ համայնքի միջնակարգ դպրոցում հունվարի 29-ին տեղի է ունեցել դպրոցի տնօրենի ընտրություն՝ կառավարման խորհրդի 8 անդամների ներկայությամբ, և ամբողջ ընթացակարգը կատարվել է օրենքի տառին համապատասխան, պահպանվել են ԿԳՆ օրենքի բոլոր կետերը, ես […]

Քաշքշոց կառավարության մոտ. փողոցային առեւտրով զբաղվողները սպառնում են Փաշինյանին, հիշում ՀՀԿ-ին /տեսանյութ/

Կառավարության դիմաց դարձյալ բողոքի ակցիայի են դուրս եկել փողոցային առեւտրով զբաղվողները, որոնք նշում են, թե 2 ամիս է իրենց խնդիրը չի լուծվել: Քաղաքացիները բախվեցին ոստիկանների հետ. «… մորս զանգել ահաբեկում են, որ ճամփա չփակի, ասել են՝ Փաշինյանից յան տուր,-վրդովված պատմեց քաղաքացին,-դու ո՞վ ես, որ ասես փողոցը փակենք, թե՝ չէ»: «Մենակ պիտի «Սիթի»-ն աշխատի, ժողովուրդն ո՞վ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի