27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Լավ, ինչքա՞ն կարան ուրիշները ձեր գործն անեն, մինչեւ ե՞րբ

Հարց ՀՀ Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարության աշխատակիցներին Հարգարժան սիրելիներ,  երեկ բոլորս հիացած, բերաններս բաց նայեցինք Բրազիլական կառնավալի Հայաստանին նվիրված մեկ ժամանոց, հիասքանչ «Վիվատ Արմենիա» հատվածը:  Բրազիլացիները սամբայի լեզվով ներկայացրել էին Հայաստանի պատմությունը, քրիստոնեություն ընդունումը, մեր առասպելները, գրերի ստեղծումը և անգամ մեր գյուղատնտեսությունն ու հայոց ցեղասպանությունը:  Կատարված էր հսկայական աշխատանք:  Կարվել էր հայկական զարդանախշերով ու […]

էն ժամանակ Տեր-Պետրոսյանի հետ հեռացվածներից շատերը, Նիկոլի հետև մտնելով, պաշտոնների են հասել և շնորհավորում են իրենց իշխանությունից հեռացրած մարդուն

Էսօր էն տղու 60 ամյակն ա, ով 98-ին Արցախի հարցում պարտվողական հայացքներ ունենալու համար իշխանությունից հեռացրեց Տեր-Պետրոսյանին և Հայաստան հրավիրեց Ռոբերտ Քոչարյանին, ով եկավ և ապացուցեց , որ Տեր-Պետրոսյանի՝ մինչ Արցախի հարցը չլուծենք Հայստանը չի կարող զարգանալ տեսակետը սին է, իսկ հիմա էն ժամանակ Տեր-Պետրոսյանի հետ հեռացվածներից շատերը, Նիկոլի հետև մտնելով, պաշտոնների են հասել և […]

Կարո Փայլանը Չարենցի` Կարսում գտնվող տան քանդման հետ կապված հարցապնդում է ուղարկել մշակույթի նախարարություն

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Չարենցի` Կարսում գտնվող տան քանդման հետ կապված հարցապնդում է ուղարկել երկրի մշակույթի նախարարություն: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը: «Դուք մտածել ե՞ք, որ բանաստեղծի հիշատակը հարգող մարդկանց շրջանում Չարենցի տան քանդումը կարող է վիրավորանք առաջացնել, ի՞նչ հաստատություն է կայացրել Չարենցի տան քանդման որոշումը, մշակույթի նախարարությունը […]

Վազգենը որոշեց ինքնադատաստան տեսնել

25 տարի առաջ, 1992 թ. հունվարի 21-ին մի արտառոց դեպք կատարվեց Հայաստանում: Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով զինվորները ձերբակալեցին 7-րդ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Եվգենի Իվանովիչ Մեսչերյակովին ու նետեցին նկուղը: Նա այնտեղ մնաց 24 ժամ: Դուրս գալուց անմիջապես հետո գեներալը զանգահարեց Մոսկվա, բողոքեց, իսկ հետո սպառնաց, որ Վազգեն Սարգսյանին դատի է տալու: Ռուս գեներալ ձերբակալելու համար […]

Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում բռնության ցանկացած դրսևորում, ինչպես նաև անձի արժանապատվությունը նսեմացնող հրապարակային ցանկացած խոսք

Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Ոստիկանություն Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպով ձեռնարկված և ձեռնարկվող քայլերն ուսումնասիրելու նպատակով։ Ի գիտություն ընդունելով քրեական գործ հարուցված լինելու հանգամանքը՝ անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա։ Հաշվի առնելով միջադեպը, դրան նախորդած ու հաջորդած մարդու իրավունքների տեսանկյունից մտահոգիչ զարգացումները, Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է՝   […]

Ուտեչկաներ կլինեն. ի՞նչ է շշնջացել Մակունցը Օսիպյանի ականջին. Հրապարակ

«Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ սկսվել է նրա հայտարարությամբ, որ լինելու է շատ անկեղծ, պատասխանելու է բոլոր հարցերին։ Այդ պահին նրան է մոտեցել ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցը, ինչ-որ բան շշնջացել։ «Տպավորություն էր, որ Մակունցը զգուշացնում էր ոստիկանապետին, որ «ուտեչկաներ» են լինում մեր մոտից, եւ շատ անկեղծ պետք չէ լինել»,- ասաց երիտիմքայլականը: Ընդ […]

3 ամիս հետո բոլորովին ուրիշ պայմաններում ենք ապրելու. Վազգենը հոկտեմբերի 22-ին խոստացավ . Իրատես

Երբ հոկտեմբերի 6-7-ը գնացինք Յալթա` ԱՊՀ վարչապետների նիստին, հետդարձին ինքնաթիռում սրտներիս ուզածի չափ հարցազրույց տվեց մեզ ու պաշտպանության նախկին նախարարի հպարտությամբ պատմում էր քանի «Սու» է Գրաչովից պոկել և դեռ ինչեր է բերելու: Հետո հարցրեց` ծով գնացի՞ք, լողացա՞ք: Ես ասացի, որ ամեն երեկո գնացել եմ ծով, բայց ջուրը սառն էր, մենակ քարեր եմ հավաքել: «Քա՞ր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի