Իմ յուրաքանչյուր քայլի կարող եք հետեւել. Աննա Հակոբյանը խոստանում է
Սիրելի ընկերներ, այսօր գործարկվեց annahakobyan.am կայքը, որն անընդհատ կթարմացվի: Դա նշանակում է, որ իմ յուրաքանչյուր քայլի կարող եք հետեւել այս կայքի միջոցով: Հուսով եմ այն դուր կգա ձեզ եւ հարմարավետ կլինի ձեզ համար: Հատուկ շնորհակալություն կայքը ստեղծած էնտուզիաստների թիմին՝ Հասմիկ Հարությունյանին, Լիլիթ Ավագյանին, Տաթեւ Ավագյանին, Ջանիկ Սեւոյանին, Սարգիս Մկոյանին: Աննա Հակոբյան





































