29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Իշխանաձորի բնակիչները հայտարարություն են տարածել՝ դատապարտում են «Սասնա Ծռերի» պահվածքը

«Սասնա ծռեր» խմբավորումը, ինքնահաստատման հերթական անհաջող փորձի ճանապարհին, սեփական հեղինակության բացակայության համար շարունակում է փնտրել մեղավորներ՝ տարածելով ապատեղեկատվություն: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասված է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի շուրջ 100 բնակիչների ստորագրությամբ տարածած հայտարարության մեջ: Բնակիչներին խիստ զայրացրել է ծռերի երեկ տարածած այն հայտարարությունը, թե իբր խոչընդոտվել է իրենց հանդիպումը համայնքի բնակչության հետ: «Խմբավորումն ինչպես համացանցով, […]

Աշոտ Նավասարդյանը կդառնար 69-ը տարեկան

“Հանրապետական կուսակցություն գալիս են տալու նվիրումը,գիտելիքներն ու եթե պետք է ‘ առողջությունը”. Աշոտ Նավասարդյան   Այսօր’ մարտի 28-ին, Հանրապետական կուսակցության հիմնադիր,անկախության նվիրյալ,Անկախության բանակի հրամանատար,Ազգային պետության ջատագով Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 69-ը տարեկան։   Աստված հոգիդ լուսավորի, հիրավի Մեծ Հայ։

Կերակուրը չէ, որ Աստծու առաջ է բերելու մեզ

Մեզ համար կա միայն մեկ Աստված՝ Հայրը, որից սկիզբ է առել ամեն ինչ, և մենք կանք նրա համար. և կա միայն մեկ Տեր՝ Հիսուս Քրիստոսը, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ, մենք կանք նրա միջոցով: Բայց բոլորի մեջ այս գիտակցությունը չկա: Ոմանք դեռ մինչև հիմա խղճի հարց են ունենում, երբ ուտում են կուռքերին զոհված կերակուրներից, և […]

Ուշադրություն.օդերեւութաբանները զգուշացնում են

Մարտի 29-30-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։  

Լենա Նազարյանի հերթական «բոցը» /տեսանյութ/

ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը մարտի 27-ի հարցուպատասխանի ժամանակ կառավարությանը հարց ուղղեց, թե երթևեկության կանոնների խախտման համար տուգանքը ե՞րբ է փոխվելու բալային համակարգի, ինչպես որ խոստացվել էր։ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ամբիրոնի մոտ կառավարության անդամի հրավիրելուց առաջ պատգամավորից ճշտեց․ «Ձեր հարցն ուղղված էր առողջապահության նախարարի՞ն»։ Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։  

Նվեր Արարատ Միրզոյանին

Նարեկ Մանթաշյանը լուսանկար է հրապարակել և գրել. «Ես և իմ ընկեր Գարեգին Պետրոսյանը Այլընտրանք հարասարակական կազմակերպության անունից մեր նվերն ենք տվել Արարատ Միրզոյանին: Նմանատիպ փոքր հոգսերը մենք միշտ կվերցնենք մեզ վրա, որպեսզի նրանք ժամանակ ունենան զբաղվելու պետության ծանր հոգսերով»:  

Կառավարությունը տնտեսական հեղափոխության մասին կենացներ ասելու փոխարեն ստիպված է լինելու զսպել անտեր մնացած 80 հազար դրամ ստացողների սոցիալական բունտը

Նիկոլ Փաշինյանն ու Բորիս Ելցինը տրամագծորեն տարբեր մարդիկ են, բայց, այնուամենայնիվ, մի ընդհանրություն կարելի է գտնել․ Երկուսն էլ տնտեսությունից ոչինչ չեն հասկանում, երկուսն էլ իրենց շրջապատում են հաշվապահ-տնտեսագետներով, երկուսն էլ անհետևողականության ու համառ բնավորության պատճառով խորացնում են սոցիալական անհավասարությունը։ Պետք է խոստովանենք, որ Փաշինյանը իսկապես բարի ցանկություններ ունի, իսկ այդ ցանկությունների հիմքում ավելի զարգացած պետություն […]

Հանրապետական կուսակցությունից տեղեկացնում են

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: Այս մասին հայտնում է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Հիշեցնենք, որ Վարդան Արամյանը ՀՀ ֆինանսների նախարար էր նշանակվել 2016 թվականի սեպտեմբերի 20-ին: Ի թիվս այլ նախարարների, իր պաշտոնը նա լքել է «թավշյա հեղափոխությունից» հետո: ՀՀԿ-ից Henaran. am-ին փոխանցեցին, որ Վարդան […]

Россия 24-ի ուշագրավ անդրադարձը Նիկոլ Փաշինյանին եւ Ռոբերտ Քոչարյանի ազատազրկմանը /տեսանյութ/

Россия 24-ն անդրադարձել է՝ Ռոբերտ Քոչարյանին ազատազրկելու Փաշինյանի ծրագրին՝ նշելով, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուզում է ազատազրկել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ըստ ռուսական աղբյուրի՝ այդ մասին հայտնի է դարձել Փաշինյանի՝ հատուկ ուժայինների հետ հեռախոսազրույցից, որը հրապարակվել էր համացանցում: Ընդ որում, որևէ օրենք չի կանգնեցում ՀՀ վարչապետին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի