Ես կարող եմ այսօրվա իշխանության համար լաց լինել: Ինչո՞ւ եք հեղափոխություն արել . Պարույր Հայրիկյան /տեսանյութ/
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակներ են ուղարկել Ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Ապրիլի 24-ին` տեղական ժամանակով ժամը 11:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:15-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.090 և արևելյան երկայնության 46.270 աշխարհագրական կոորդինատներով (ԱՀ՝ ք. Քարվաճառից 21 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավունքների նախարարության կայքը, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ: […]
Տե՛րն է իմ լույսն ու կյանքը, ես էլ ումի՞ց վախենամ, Տե՛րն է ապավենն իմ կյանքի, ես էլ ումի՞ց դողամ: Նեղիչներս երբ մոտեցան, որ մարմինըս ուտեն, թշնամիներիս հետ տկարացա՛ն- ընկա՛ն: Եթե պատերազմի՛ պատրաստվեն իմ դեմ, սիրտս չի՜ վախենա, եթե իմ վրա ճակատամարտի՛ ելնեն, միևնո՛ւյնն է, հույսս Քո՛ վրա է, Տե՛ր: Մեկ բան խնդրեցի ես իմ Տիրոջից. […]
Ցեղասպանությունը երկու անգամ է սպանում, երկրորդ անգամ՝ լռությամբ: 100 տարի հետո հանդիպելով՝ մարդիկ պիտի հարց տան՝ ի՞նչ են արել կատարված բոլոր հանցագործությունների համար: Հասան Նահաբյե Լիբանանի խորհրդարանի պատգամավոր
Այսօր մենք հիշատակի ու հարգանքի տուրք ենք մատուցում: ԱՄՆ-ը չի ժխտում այս պատմական իրողությունը: Այն ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին: ԱՄՆ դեսպանը նշեց, որ ԱՄՆ-ին շարունակում է ոգևորել տոկունությունը, որը տեսնում են հայ ժողովրդի մոտ: «Շնորհակալություն»,-ավարտեց […]
ԱԺ մեծամասնությունն առաջին ընթերցմամբ հաստատել է կառավարության կառուցվածքի փոփոխությունը: Կառավարությունն այդպես էլ չհիմնավորեց թե այս փոփոխությամբ որքանով կլուծվեն մարդկանց սոցիալական խնդիրները, չհստակեցվեց նաեւ, թե քանի մարդ է զրկվում աշխատանքից՝ համալրելով գործազուրկների բանակը: Ասացին՝ «սուրճ խմողներից» են ազատվում, պատճառաբանեցին, թե նախկինները պետական ապարատը ուռճացրել էին խնամի-բարեկամ-սիրուհիներով: Մինչդեռ նախկինների սիրուհիներին «Նոր Հայաստանում» փոխարինելու եկան 2 միլիոն պարգեւավճար […]






























