Արդարադատության նախարարի սարսափած հայացքը հիթ է դարձել /տեսանյութ/
ԱԺ-ում ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով չի ձևավորվի, քանի որ «ԱԺ կանոնակարգ» օրենքով «Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով»: Այսինքն, տվյալ պարագայում այդ գործառույթը կստանձնի ԱԺ պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովը՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ: Այս եւ մյուս հրապարակումներին […]
Թևան ջան շնորհակալ եմ գրառմանդ համար, քանզի երկրի ճղճիմացած քաղաքական առօրյայում պակասում է խորքային դիսկուրսը։ Հերթով շարադրեմ ասելիքս։ Սահմանադրական բարեփոխումներով նախագահի սահմանափակված լիազորություններով բացատրել գործող նախագահի լղոզված արձագանքը թույլ փաստարկ է, քանի որ Սահմանադրության երաշխավորի պարտականությունները նախագահի վրայից ոչ ոք չի հանել։ Արմեն Սարգսյանը անցյալ տարի իր համաձայնությունը տվել էր այդ պաշտոնը զբաղեցնելու համար արդեն փոփոխված Սահմանադրությամբ, […]
Դատարանների շենքերի մուտքերը փակելու նախաձեռնության մասով Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դատական իշխանությունը նույնպես պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը իրավունք ուներ այդ կերպ իր բողոքը հայտնելու: Մի կողմից Փաշինյանի պնդումն աքսիոմատիկ ճշմարտություն է, որը բխում է ուղղակի ժողովրդավարության թեզից, մյուս կողմից՝ ժողովրդի մասնակցությունն իշխանության ձևավորմանը մանրամասն նկարագրված է Սահմանադրության տեքստում և այս առումով Փաշինյանի ասածը […]
Եթե մինչև հաջորդ ամիս որևէ լուրջ ֆորս-մաժոր տեղի չունենա, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կառավարությունում և դրան ենթակա կառույցներում լուրջ կադրային փոփոխություններ իրականացնել: Փաշինյանը հասկացել է, որ իր կադրերը ոչ միայն պրոֆեսիոնալ չեն, և չեն տիրապետում պետական կառավարման հմտություններին, այլ նաև իրենց ղեկավարած հաստատություններում չեն վայելում քիչ թե շատ հեղինակություն, որը անմիջականորեն ազդում է […]
«Ադեկվադ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հարգելի աջակիցներ Երեկվա բերման ենթարկելու փաստը մենք համարում ենք քաղաքական հետապնդում, և հիմնավորում ենք հետևյալ կերպ․ Շատ կարճ ժամանակահատվածում մեր դեմ հարուցված կասկածելի և վիճելի վարույթները, որոնցից որևէ մեկի հետ մենք համաձայն չենք, իրենցից ներկայացնում են խտրական վերաբերմունքի դրսևորում։ Առաջինը՝ գրաֆիտիները։ Մենք տեսանք, որ Հին Հայաստանում […]
Դատավորների հարցը հոգևոր է: Առանց Քրիստոսի օգնության ոչ մի մարդ չի կարողացել մինչև վերջ պայքարել գայթակղության, ագահության կամ փողասիրության կրքի դեմ: Ահա Աստուծո Խոսքից 7 հատվածներ հատուկ դատավորների համար: 1. «Քո Տէր Աստծու քեզ տուած բոլոր քաղաքներում ըստ ցեղերի դատաւորներ ու օրէնսգէտներ կը կարգես, որպէսզի ժողովրդին դատեն արդար դատաստանով, աչառութիւն չանեն ու կաշառք չվերցնեն, որովհետեւ […]
Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը թվիթերյան իր էջում գրել է․ «Հայաստանի դատական համակարգի արմատական բարեփոխման կոչերի համատեքստում Հայաստանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել, որ ցանկացած բարեփոխում առաջնահերթ ուղղված կլինի դատական համակարգի անկախությանը՝ որպես ժողովրդավարական հասարակության անկյունաքար։ Օրենքի գերակայությունը և իշխանությունների տարանջատումը պետք է հարգել»։
Այ թե ղեկավար եմ ասել է` մի ձեռքով ավազակային հարձակում է գործում իր իսկ երկրի իշխանության ճյուղերից մեկի դեմ, մյուսով` փաստացի նշան տալիս Ադրբեջանին, որ կարող են հարձակվել Արցախի վրա. մեղավորները կան, պատասխանատվության խնդիր ինքը չունի: Սահմանադրական կարգ է խախտում, անունը դնում ժողովրդի կամք: Դավաճանությունն էլ ո՞նց է լինում: Գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
























