02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Սիրուշոն տեսանյութ է հրապարակել

Սիրուշոն, ով այս օրերին գտնվում է ԱՄԷ-ում, այսօր պատրաստվում է համերգին: Համերգից առաջ Սիրուշոն հանդիպել է Մեսրոպ Սրբազանի հետ ու օրհնություն ստացել: «Անցյալ օրը Մեսրոպ Սրբազանի օրհնությունը ստանալուց հետո այսօր ինձ ավելի պատրաստ եմ զգում ելույթին»,-իր Ինստագրամի էջում գրել է երգչուհին և հրապարակել այս տեսանյութը.  

Ամենախորը ուսումնասիրված և ամենաշատ քննարկված կառավարության ծրագիրը

Հանուն արդարության պետք է խոստովանել, որ Ազգային ժողով ներկայացված Փաշինյանի կառավարության ծրագիրը երբևէ ամենամանրակրկիտ ուսումնասիրված և լայնորեն քննարկված կառավարության գործունեության ծրագիրն է Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Պատճառները շատ են, բայց փորձեմ ներկայացնել դրանցից ամենաառանցքայինները։ 1. Գաղափարախոսության բացակայությունը Իշխանության եկած ուժը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը, չունենալով հանրային լայն ճանաչում ՀՀ քաղաքացիների շրջանում, քաղաքական դաշտում […]

Ի՞նչ սպասել Կառավարության հաստատած ոչինչ չասող ծրագրից

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը արդեն հասցրել է ծանոթանալ ՀՀ Կառավարության հաստատած նոր ծրագրին: Տնտեսագետի գնահատմամբ՝ այս ծրագիրը ոչինչ չասող ծրագիր է: Վերջինս նորմալ չի համարում տնտեսական ծրագրում թվերի բացակայությունը: «Թվերի բացակայությունը, հասարակությանը և կառավարությանը թույլ չի տալիս հասկանալ, թե այս հինգ տարվա ընթացքում վարվող քաղաքականությունը ի վերջո բերելու է այն վերջնարդյունքին, որն ուզում էինք, թե՝ ոչ: […]

Մեդիայի վրա տեղ գտնող ճնշումներում գնալով ավելի հաճախ է երևում ԱԱԾ-ն

Ի դեպ, օրերս YerevanToday-ի խմբագիրը գրել էր, որ թեև իրենց համակարգիչները վերադարձրել են, իրենք դրանք չեն օգտագործելու, մինչև ՔԿ-ն պաշտոնապես չհայտարարի, թե ինչ է գտել կամ էլ որ ոչինչ չի գտել այդ համակարգիչներում։ Հիշեցնեմ, որ կայքի համակարգիչներն առգրավվել էին ԱԱԾ-ի կողմից։ Իմ հարցաքննությունը ԱԱԾ-ում ևս կարելի է դիտարկել հենց այդ շարքում, երբ կամա թե ակամա […]

Կառավարությանը պետք է սթափության կոչ անել, այլապես սփյուռքի դերն անտեսող պահվածքն իր կործանարար հետևանքներին սպասեցնել չի տա

Ինչպես գիտենք, հրապարակվել է կառավարության գործունեության ծրագրի ամենաթարմ, ամենանոր, ամենավերջնական նախագիծը: Այն, որ թվեր, չափելի սպասումներ չեն ներառվել կառավարության գործուենւթյան հիմնարար փաստաթղթում, կարծես թե ձևավորված ավանդույթի է վերածվում արդեն, բայց աբսուրդների շարքը, իհարկե, այսքանով չի սահմանափակվում:  Վերացական և դիլետանտ հայտարարությունների ամբողջություն հիշեցնող այս փաստաթղթում սփյուռքի հետ կապերին վերաբերող կառավարության գործունեության ճանապարհային քարտեզը ներառում է ընդամենը […]

Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի. ՀՔԾ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող որևէ քրեական գործով չունի մեղադրյալի կարգավիճակ, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ «Մենք պաշտոնապես հերքում ենք նման լուրերը։ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի»,- ասաց խոսնակը՝ հերքելով այսօր տարածված տեղեկությունները։  Ավելի վաղ Սերժ Սարգսյանի փաստաբանը պաշտոնապես հաստատել էր, որ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործի […]

ՀՀ-ում կլինի 12 նախարարություն. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները: ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում»:

Նախարարությունների միավորումը վկայում է մշակույթի քաղաքական ընկալման և թերագնահատման մասին. ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ Մշակույթի, երիտասարդության և սպրոտի հարցերով հանձնախումբն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Մշակույթի և Կրթության ու գիտության նախարարությունները միավորելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում, ինչպես նաև որոշ պաշտոնական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների կապակցությամբ։ Շրջանցելով հանրային քննարկումները, չներկայացնելով փորձագիտական համակողմանի եզրակացություն`նախարարությունների միավորումը հիմնավորվում է օպտիմալացման անհրաժեշտությամբ։ Մշակույթի (նաև երիտասարդության և սպորտի) ու Կրթության և գիտության նախարարությունների միավորումը […]

Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից, տեղեկացնում է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ Նա նաև հայտնել է՝ եթե Մարտի մեկի գործով հարցաքննությունը շարունակություն ունենա, այդ մասին հանրությունը կտեղեկացվի:  Հիշեցնենք՝ Մարտի մեկի գործով, վկայի կարգավիճակով, երեկ ՀՔԾ-ում 1.5 ժամ հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Փետրվարի 8-ի ցերեկը, 9-10-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 8-ի ցերեկը, 9-10-ը հնարավոր է թույլ անձրև, 11-13-ը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի