Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի
Հայաստանի տարածքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:
Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հուլիսի 12-14-ը` կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +32+34։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +22+26,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +22+26,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +30+32,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +22+26,
Լոռիում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +20+24,
Տավուշում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +26+30,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +22+26,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +32+34,
Արարարտում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+35,
Արմավիրում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+35,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +22+26,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+35,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +30+34,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +24+27,
Արցախում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +29+34։