Մեր ԱԻՆ-ի տեխնիկական հնարավորությունները շատ թույլ են. բնապահպան /տեսանյութ/
Բնապահպան Սիլվա Ադամյանն ահազանգում է, աղբավայրերն անմխիթար վիճակում են, հատկապես ամռան շոգին ամեն պահի հրդեհի բռնկման վտանգ կա: «Այդ հրդեհները կասեցնելը շատ դժվար է լինելու, որովհետև դա աղբավայր է և այնտեղ կան տարբեր նյութեր»,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց բնապահպանը: Վերջինս նկատեց այս տարի բռնկումները քաղաքից դուրս դեռ այդքան շատ չեն: Ավելին՝ տեսանյութում:
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ի երեկոյան, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, Մինսկի «Դինամո» մարզադաշտում ներկա է գտնվել Եվրոպական երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը. Տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Եվրոպական խաղերն անցկացվում են 4 տարին […]
Նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Քո հանգստությունը ուժեղ է բոլորի էմոցիաներից, քո լռությունը բարձր է բոլորի խոսքերից, իսկ սառնասրտությունդ կհաղթի ամեն պատերազմ… ԲԱՐԻ ՏԱՐԵԴԱՐՁ, ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ»: Գրել է նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը:
Եթե մենք դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իշխանական պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով Աբովյանում կայացած ընտրությունների թեմայի մասին: Միքայելյանի խոսքով՝ կան մարդիկ, ովքեր աշխատել են նախորդ համակարգում, սակայն այսօր լավ են աշխատում. «Մենք եկել ենք մարդ փոխե՞նք, թե՝ մարդկանց փոխենք: Բոլորս էլ գիտենք, թե ինչ […]
«Սկսենք Ռոմանոսից: Նա՝ որպես մարզի երիտասարդ, իր գործունեությունն է ծավալում: Ես այնտեղ շտաբ եմ ձևավորել, նրան նշանակել եմ շտաբի պետ, իրար հետ աշխատել ենք, հետո բերել ենք ինձ օգնական: Վերջերս մի հատ հետաքրքիր անեկդոտ եմ հիշել, որը հենց այսօրվա իրավիճակի մասին է՝ կապված Ռոմանոսի հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Իմ քայլի» պատգամավոր […]
Այսօր՝ հուլիսի 1-ին, Հայաստանում նշվում է դատախազության կազմավորման 101-րդ ամյակը: Տեղի ունեցած միջոցառման ընթացքում դատախազության աշխատակիցներին պարգևատրեցին ՀՀ վարչապետը, ԱԱԾ տնօրենը, Ոստիկանապետը, ՀՔԾ պետ և այլ պաշտոնյաներ: Պարգևատրվող դատախազների թվում էր նաև Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը:
Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ ՀՀ դատախազությունն իսկապես նոր Հայաստանի դատախազությունն է, և պատրաստ է իրականացնել այն առաքելություն, այն գործառույթը, որ ՀՀ իշխանության բարձրագույն կրողը՝ ՀՀ ժողովուդրը, դնում է նրա առաջ: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր դատախազությունը տոնում է կազմավորման 101-րդ ամյակը: Փաշինյանը […]
























