11 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Բացի ձեր նման աբիժնիկություն ու մերժողականություն քարոզողներից կան նաև Արցախի ազատագրման ղեկավարներին գնահատող և երախտապարտ արվեստագետներ». Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Էլ ոնց կլիներ մարդ ա վատացել, որ Արցախի հերոսին երգ են նվիրել: Մանրից ընտելացեք,որ բացի ձեր նման աբիժնիկություն ու մերժողականություն քարոզողներից կան նաև Արցախի ազատագրման ղեկավարներին գնահատող և երախտապարտ արվեստագետներ։ Հ.Գ.Դուք հազիվ Նիկոլի արձաններ կանգնեցնեք ու հրագ լսեք….»:

Վարչապետը շնորհավորել է Հայաստանի հավաքականին Եվրոպական խաղերում ունեցած հաջող մրցելույթների առիթով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականին Եվրոպական խաղերում ունեցած հաջող մրցելույթների համար:    «5 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե մեդալներ. շնորհավորում եմ Հայաստանի հավաքականին Եվրոպական խաղերում ունեցած հաջող մրցելույթների առիթով», – Facebook-յան իր էջում գրել է վարչապետը։  

Ում հետ է Սերժ Սարգսյանը նշել իր ծննդյան հոբելյանը

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 30-ին լրացած 65-ամյա հոբելյանը նշել է ընտանիքի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից։ «ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ծննդյան 65-ամյակը նշում է տանը` ընտանեկան ջերմ միջավայրում»,- հայտնել են Սերժ Սարգսյանի գրասենյակից։

Հաղթանակը որոշում են ռազմի արվեստը, զորավարի ու զինվորի քաջությունը. Սեյրան Օհանյան

Հաղթանակը որոշում են ռազմի արվեստը, Զորավարի ու Զինվորի քաջությունը։ Նրանց կուրծքը Հայրենիքի պաշտպանությունն է և ամրոցը։ ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյան Այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ ՊՆ նախկին նախարար, ռազմական և պետական գործիչ Սեյրան Օհանյանը տոնում է ծննդյան 57-րդ ամյակը:

Խոշոր ավտովթար ԱՄՆ դեսպանատան մոտ. կան արգելափակված քաղաքացիներ

Հուլիսի 1-ին, ժամը 00:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes W124» (վարորդ՝ Ա.Ի., ծնված 1981 թ.), «Opel Astra […]

Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան տարեդարձի առիթով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Բակո Սահակյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ Սերժ Ազատի, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ Ձեր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: Դուք մեծ ավանդ ունեք Արցախյան ազգային-ազատագրական […]

«Զորջ Սորոսի հիմնադրամի առջև պարտավորություններ ունեք ինձ ազատելու աշխատանքից».Վահագն Վարագյան

Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենատհաճն այն է, որ ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման խնդիրը կապվում է ինձ աշխատանքից ազատելու իշխանությունների ցանկության հետ: Եթե ճիշտ են շրջանառվող լուրերը, համաձայն որոնց ինձ աշխատանքից ազատելը քաղաքական իշխանության համար գերխնդիր է և իրենց նպատակին հասնելու համար պատրաստ են փոխել, փոփոխել, կարել և ձևել ԵՊՀ […]

«Ծնունդդ շնորհավոր, Աստված պահապան պարոն Նախագահ». Էդուարդ Շարմազանով

  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լույսի ներքո խավարը ցրվելու է… Հերոսներին բյուրեղացնում է ժամանակը… Ծնունդդ շնորհավոր Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս, Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը դառնում է 65 տարեկան: Թույլ տվեք այսօր դեմ գնալ Սերժ Սարգսյանի իր շրջապատին թելադրած խաղի կանոններին՝ ոչ մի գովեստի խոսք, […]

«Մեր ԱԳՆ-ն մտահոգվելու առիթ չունի՞». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօրվա հայտարարությունը, որը նվիրված էր բանտարկյալների միաժամանակյա ազատ արձակմանը, միայն առաջին հայացքից է բացառապես հումանիտար իր բնույթով։ Զավեն Կարապետյանի համար շատ ուրախ եմ։ Առողջություն եմ մաղթում եւ արագ հոգեբանական վերականգնում։ Հուսամ, մեր մեկ այլ հայրենակցի՝ Կարեն Ղազարյանի, ճակատագիրը նույնպես դրական հանգուցալուծում […]

Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ

Հունիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի