Նորից թանկացումներ. բարձրացել են հացի, ալյուրի, հացաբուլկեղենի, ձավարեղենի, թռչնամսի գները. Ժողովուրդ
Հայաստանում հացն ու ալյուրը դարձյալ թանկացել են: Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալյուրի գինը բարձրացել է 6.2, իսկ հացինը՝ 5.3 տոկոսով: Իսկ, ահա, ապրիլին, մարտի, համեմատ, ալյուրը թանկացել 11.3, իսկ հացը՝0.2 տոկոսով: Սրան զուգահեռ թանկացել է նաեւ հացաբուլկեղենն ու ձավարեղենը: Մյուս կողմից՝ տեղական շուկայում թռչնամսի գինը գնալով բարձրանում է