01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ովքեր լայք չեն դրել, թող լայքեն. Նիկոլ Փաշինյան

Օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում մի փոքր այլ ռեժիմով է անելու ուղիղ եթերները.

«Ես հիմա ժամանակ առ  ժամանակ կմտնեմ ուղիղ եթեր ու կխոսեմ ինձ հուզող թեմաների շուրջ: Իհարկե սա միակ ֆորմատը չի լինի, սակայն սա հնարավորություն է, որպեսզի այսպիսի ուղիղ խոսակցություն լինի, որովհետև ԱԺ ամբիոնից խոսում եմ, կառավարության նիստերին, ասուլիսներին խոսում եմ, սակայն այսպիսի շփումը, կարծես թե, ավելի անմիջական է, ուղիղ խոսակցություն է լինում, և այս խոսակցությունն ինձ դուր է գալիս»:

Փաշինյանը նշեց, որ որոշ ժամանակ այս ֆորմատով կլինեն ուղիղ եթերները՝ հորդորելով լայքել իր ֆեյսբուքյան էջը. «Ովքեր լայք չեն դրել, թող լայքեն, ես կփորձեմ իմ էջով տալ տեղեկություններ մեր կառավարության գործունեության արդյունքների մասին, որովհետև երբեմն տպավորություն եմ ստանում, որ այդ արդյունքների մասին տեղեկատվությունն այնքան էլ լավ չի հասնում: Իհարկե կարող եմ կռահել, թե ինչու»:

Ի դեպ, նախօրեին մամուլն անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերներին՝ նշելով, որ վերջին շրջանում դրանց թիվը կտրուկ նվազել է:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ