10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայաստանի կորսված մեկուկես տարին. 168 Ժամ

ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ հրավիրված հրա­ժեշտի ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ-ն կրկնապատկել է Հայաստանին հատկաց­վող օգնությունը՝ այն 35 միլիոնից հասցնե­լով 70 միլիոնի: Դեսպանը հրապարակել է նաև տարբեր ծրագրերով ու տարբեր հիմ­նադրամների միջոցով Հայաստանին հատ­կացվող օգնության այլ բավական պատկա­ռելի ծավալի թվերի մասին տեղեկություն­ներ: Սվիտալսկիի ասուլիսի ընդհանուր ուղերձն այն էր, որ, եթե Հայաստանը շարունակի […]

«Հանկարծ վախից աթոռն էլ հետը չտանի՞… Խառը վախտեր են…»

Սերժ Սարգսյանը վերադառնում ա արձակուրդից, ինքը մեկնում ա՞… -Չի՞ վախենում ա/.Սուրբ տեղը դատարկ չի մնում բ/.Մի երկու շաբաթ` ծեփոցի, փռոցի, վնգստոցի չի լինի՞ -Ոնց ենք դիմանալու… գ/.Կուժավորվենք, կզորանանք` էդ տաս օրը -Բացասական արտածումներից գլուխներից չի պտտվի… -Տնակ կավարձենք, նոր կյանք կսկսենք… դ/.Ասում եմ` հանկարծ վախից աթոռն էլ հետը չտանի՞ -Խառը վախտեր են… ե/.Մի հարցնող ըլնի. […]

ԱԺ նախագահի ամերիկյան վոյաժը տուրիստական «բարձր պիլոտաժի» անհաղթահարելի նիշ է գրանցել. Իրատես

Ասում են, թե Արարատ Միրզոյանի 12-օրյա ամերիկյան վոյաժը` Վաշինգտոն-Բոստոն-Նյու-Յորք, հայաստանյան նոր իշխանությունների անփառունակ դիվանագիտության, տուրիստական «բարձր պիլոտաժի» անհաղթահարելի նիշ է գրանցել ոչ միայն բարձր մակարդակի բացակայության (նրան այդպես էլ չի ընդունել Սենատի նախագահի ԺՊ-ն), հանդիպումների կոնկրետ արդյունքի, անչափ երկար լինելու, բյուջեի վրա բավականին թանկ նստելու առումներով: Ի դեպ, նույն օրերին Վաշինգտոնում կազմակերպված «Առաջնորդների ֆորումին» մասնակցել […]

«Պետք է դեսպան Պյոտր Սվիտալսկիի հայտարարության տողատակերը կարդալ». Արմեն Աշոտյան

Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանի հետ։ – Պարոն Աշոտյան, դուք մշտապես քննադատում եք ԵՄ-ի հետ ՀՀ իշխանությունների աշխատանքը։ ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ 2019-ի համար ՀՀ-ին ԵՄ-ի աջակցության մակարդակը 35 միլիոնից կհասնի 70 միլիոն եվրոյի։ Սա ինչպե՞ս կգնահատեք։ – Եվրամիության դերը […]

ԱԺ-ում շունչները պահած սպասում են Արարատ Միրզոյանի վերադարձին. Հրապարակ

Ազգային ժողովում, շունչները պահած, սպասում են Արա­րատ Միրզոյանի վերադարձին: ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ԱԺ խոսնակին է ներկայացվելու աշխատակազմի նոր հաստիքացուցակը, որը ձեւավորվելու է հուլիսի 13-ին ԱԺ խորհրդի արտահերթ նիստում ընդունված կառուցվածքային փոփոխությունների մասին որոշման հիման վրա: Մենք նշել էինք, որ այս փոփոխությունների քողարկված նպատակն անցանկալի կադրերից ազատվելը եւ աշխատակազմը նորերով համալրելն է:  Այդ փոփո­խությունների արդյունքում ԱԺ-ն […]

Փաշինյանի պատճառով Արցախի բանակի 3 հզորագույն գեներալներն այլևս բանակում չեն. Էդուարդ Շարմազանով

«Փաշինյանը խոսում է գեներալների ու սպաների մասին, բայց անցած 1.5 տարում ինքը միայն հեղինակազրկել է գեներալներին ու սպաներին, որոնք հաղթանակ են տարել Արցախյան առաջին ու ապրիլյան պատերազմում»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի Զինված ուժերի պաշտոնական միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Զինված […]

Եթե դա լիներ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, համաշխարհային վայնասուն էր լինելու. Տիգրան Քոչարյան

Իջևանյան վերջին իրադարձությունների շուրջ հնչող գնահատականներն իրարամերժ են: Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, սակայն, որ բոլորը կողմ են, որ անտառահատումների հարցը լուծվի: Ըստ նրա՝ նաև ընդդիմադիր, արտախորհրդարանական դաշտը վատ արձագանքեց, երբ ոստիկանությանը փորձեցին հերթական անգամ ստորացնել. «Փաշինյանը ժամանակին բացեց «պանդորայի արկղը»՝ ասելով, որ երեխան կարող է ծնողին չլսել, ուսանողը՝ դասախոսին, բոլոր հարցերը կարելի է փողոց […]

Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցվեցին

Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված Նախշուն Տավարացյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ այսօրվանից դադարեցվում են. այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ լրատվական ծառայությունից։ Հիշեցնենք, որ Նախշուն Տավարացյանը հուլիսի 19-ին ԲԴԽ նախագահի ընտրությունից հետո հրաժարական էր ներկայացրել։   «Հաշվի առնելով ԲԴԽ-ի՝ որպես երկրի իրավական անվտանգությունն ապահովող սահմանադրական մարմնի դերակատարությունն ու Խորհրդի կողմից կայացվելիք որոշումների հեղինակությունը որևէ […]

Գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ

Հայաստանում 2019 թվականի 6 ամսվա ընթացքում գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ, հատկապես՝ խոտածածկ և բուսածածկ տարածքներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը: «Համեմատելով 2018 թվականի առաջին կիսամյակի հետ՝ կարող եմ ասել, որ 2019 թվականի առաջին կիսամյակում ընդհանուր հրդեհների քանակը 2.1 անգամ ավելի է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի