Երուսաղեմում մարտի 4-21-ը «ՀայերնԵրուսաղեմում» խորագրով կայացած փառատոնի շրջանակներում ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը և կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը հանդես են եկել դուդուկի և դաշնամուրի կատարումներով: Երուսաղեմում գտնվելու պատեհ առիթը չկորցնելով՝ Գևորգ Դաբաղյանը հաճախակի այցելել է Սուրբ Հարության տաճար և գիշերն անցկացրել այնտեղ: Այդ այցելությունների ընթացքում էլ դուդուկահարի մոտ միտք է ծագել դուդուկի միջոցով իր աղոթքն առ […]
Մարտի 29-ին լարված ու պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում։ Առավոտյան ժամը 9։00-ից Դիլիջան քաղաքի 300-ից ավելի բնակիչներ ի նշան բողոքի՝ բեռնատարներով փակել են գլխավոր ճանապարհը։ Երթևեկությունը կաթվածահար է եղել, խցանումն էլ հասում է մի քանի կիլոմետրի, տեղեկացնում է shamshyan.com-ը: Ճանապարհը փակած բնակիչերը պատմել են, որ Դիլիջանի բնակիչ Դավիթ Հակոբյանը անհիմն մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, […]
Մարտի 29-30-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։ Հանրապետության տարածքում` Մարտի 29-ի ցերեկը, 30-31-ը, ապրիլի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային […]
«Սա էլ այսպես , հաջորդը ինչ եք քանդու՞մ»: Այսպես է մեկնաբանել Կոնստանտին Օրբելյանի օպերայի տնօրենի պաշտոնից մշակույթի նախարարության որոշումը երգչուհի ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
Փաստաբան Գեորգի Մելիքյանի խոսքով` պաշտպանի և պաշտպանյալի նույնացումը հանրային շրջանում բերում է փաստաբանների վրա ճնշումների առաջացմանը։ Մելիքյանը որպես օրինակ նշում է Ռոբերտ Քոչարյանի գործը, երբ որ հանրային խավի՝ Քոչարյանի հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքը մուտք է գործում վերջինիս փաստաբանների՝ Հայկ Ալումյանի և Ռուբեն Սահակյանի անձնական դաշտ։ Նույնը նաև, ըստ Մելիքյանի, Քոչարյանին ազատ արձակած դատավոր Ալեքսանդր Ազարյանի […]
Վերլուծաբան Նարինե Դիլբարյանը համակարծիք է Նիկոլ Փաշինյանի հետ այն բանում, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում առկա երեք սկզբունքները և վեց կետերը պետք է հավելյալ մեկնաբանվեն Մինսկի խմբի համանախագահների կողմից։ «Մենք պետք է շարունակենք պնդել», – ասում է Դիլբարյանը՝ նկատի ունենալով Արցախին բանակցությունների սեղան վերադարձնելը։ Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը Արցախի հիմնահարցի վերաբերյալ իր մոտեցումները բաժանում է երկու […]
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քվորում չլինելու պատճառով Ազգային ժողովի նիստի տապալումից հետո պատգամավորներին հրավիրել է իր մոտ խորհրդակցության: ԱԺ նախագահի մոտ շտապող ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ հանդիպման է գնում Արարատ Միրզոյանի հրավերով: Լրագրողների հարցին, թե արտահերթ նիստը տապալելով արդյո՞ք Սահմանադրական դատարանի պահանջը չի կատարվում Գևորգ Պետրոսյանը պատասխանեց՝ չի կարող իրեն դրա համար […]
ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ գումարված խորհրդարանի արտահերթ նիստն այդուհանդերձ մեկնարկեց: Կանոնակարգով հատկացված ժամանակամիջոցում քվորում ապահովվեց: Գրանցվել է 93 պատգամավոր: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ կարող են նիստը սկսել և պարզաբանեց, որ նման իրավիճակ էր ստեղծվել, քանի որ վաղուց պատգամավորները պլանավորել էին գնալ Արցախ, սակայն սխալ էին հաշվարկել: Օրակարգում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու […]