07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Կոռուպցիայի պատճառով հասցված վնասի վերականգնումները չեն ընթանում այն ծավալներով, ինչը հանրությունն իրավունք ունի ակնկալել. Փաշինյան

Հայաստանը կոռուպցիան արմատախիլ անելու ամբողջական պայքար մղելու քաղաքական կամք ունի և հետևողական է այս հարցում, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այս պահին կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված վնասի վերականգնման մակարդակը ակնկալածից ցածր է:

«Կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությունը, քննությունները և առավել ևս կոռուպցիայի պատճառով հասցված վնասի վերականգնումները չեն ընթանում այն ծավալներով և մասշտաբներով, ինչը հանրությունն իրավունք ունի ակնկալել», – ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ վերը նշվածը պայմանավորված է ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ խնդիրներով, որոնցում առաջնահերթ տեղ են զբաղեցնում ինստիտուցիոնալ խնդիրները:

«Մենք այս առումով պետք է հետևողական գտնվենք, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը ինստիտուցիոնալ նոր կառուցակարգերի ստեղծմամբ ամրապնդենք», – ասաց վարչապետը:

 

Վերջինս նկատեց՝ այդ ուղղությամբ արդեն իսկ մեծ աշխատանք է արվել, մասնավորապես՝ կառավարությունը կողմնորոշվել է կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության մեջ:

«Կոռուցիայի դեմ պայքարում մեր կառավարությունը լինելու է հետևողական, այստեղ կոմպրոմիսները բացառվում են: Մենք քաղաքական խնդիր ենք դրել, որ ՀՀ-ում կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն ձևավորվի», – եզրափակեց խոսքը նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ