15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Մենք կարող ենք ԼՂ հարցը լուծել ուժային տարբերակով. Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանել է Վաշինգտոնում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը՝ հերթական անգամ հայտարարելով, որ Բաքուն կարող է ԼՂ հակամարտությունը լուծել ուժային տարբերակով: Հասանով, մոռանալով պատմությունը, հայտարարել է, թե ադրբեջանական կողմը զիջումների գնում և բանակցություններ է վարում Հայաստանի հետ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ ԱԳ նախարարների հանդիպմանը խոսել են հրադադարի […]

Ինչո՞ւ ենք այսքան չարացած և անհանդուրժող. Հրապարակ

Հերթական սահմռկեցուցիչ դեպքի մասին եմ կարդում՝ 62-ամյա եղբայրը ծեծել է 65-ամյա եղբորն այնքան, որ նա հաջորդ օրը մահացել է։ Իսկ նախօրեին մի կին իր 7-ամյա աղջկան էր խեղդամահ արել։ Գրեթե չկա օր, որ քրեական խրոնիկայում նման սարսափազդու սպանությունների, խոշտանգումների, դաժան հանցագործությունների նկարագրություններ չլինեն։ Այնպես, որ գողությունների, ավազակային հարձակումների, կաշառքի պատմություններն արդեն ո՛չ զարմացնում են, ո՛չ […]

Լավ, էս «իշխող կուսակցության» մեջ հե՛չ մարդ չկա՞․ 7or.am

Հիշո՞ւմ եք, երբ «թավշյա ռնգեղջուրացման» զոհ չդարձած մեր հայրենակիցներն ահազանգում էին, որ դեկտեմբերյան ընտրական ավանտյուրայի արդյունքում «ընտրված» խորհրդարանում ընդդիմությունը վերացել է, որպես դասակարգ` բոլորը «հեղափոխականներ» են, քայլարածներն ասում էին`մեր ներսում բազմակարծության այնքան պաշար կա, որ իշխանությո՛ւնն էլ մենք կլինենք, ընդդիմությո՛ւնն էլ։ Ոմանք միամտորեն կարծում էին, թե իշխող «կուսակցության» մեջ էլ կան Հայաստանի, Արցախի վաղվա օրով […]

Ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ազատագրել մեր հարազատ հողը օկուպանտից. Իլհամ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ջամշիդ Նախիջևանսկիի անվան ռազմական ուսումնարան այցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտությանը։ «Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմն դեռ ավարտված չէ, ուստի մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ազատագրել մեր հարազատ հողը օկուպանտից: Վստահ եմ, որ այդ օրը կգա, և Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,-ասել է Ալիևը: Այս մասին հայտնում է Trend.az-ը։ […]

Հայոց գերագույն գլխավոր հրամանատարը բանակում չծառայած` Նիկոլ Փաշինյանն է

Չոտկիա… -Իրանի` ուրանի հարստացման, ԱՄՆ սպասվող հարվածի նախաշեմին. -Վրաստանում հեղափոխության երկրորդ պտույտի. -Մամեդյարովի` տարածքներ-խաղաղապահներ «ուտեչկայի» . -Ղարաբաղում` ազգի թշնամիներ եւ դավադիրներ նշանակելու -Խառնարանում. -Հայոց գերագույն գլխավոր հրամանատարը -Բանակում չծառայած` -Նիկոլ Փաշինյանն է… -ԱԱԽ քարտուղարը` օրերս Ամերիկայում եղած /Իմ քայլի «մերժիր Սերժին»` սորոսական թեւի ներկայացուցիչ/ -Բանակում չծառայած`  -Արմեն Գրիգորյանը…. -Որ հիմա բլյա-բլյա ա անում Հանրայինով #Մոսին_ոնցա_Մոսինը […]

Եթե անգամ ամբողջ հասարակությունը մեղադրվի «հակահեղափոխական» տրամադրություններ ունենալու մեջ, տնտեսությունը չի զարգանում. Փաստ

Մայիս ամսվա ընթացքում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճ է գրանցել. ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Մայիս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.3%»,մասնավորապես գրել է նա: Հայաստանի փոխվարչապետը, ըստ էության, էքսկլյուզիվ բացահայտումներ չի արել ու մեջբերել է վիճակագրական թվեր, որոնք երեկ հրապարակել է Վիճակագրական կոմիտեն՝ ներկայացնելով 2019թ. հունվար-մայիսի մակրոտնտեսական […]

«Շպրտելու է դեմքներին». Սասուն Միքայելյանը վայր կդնի՞ մանդատը. Փաստ

Լրագրողների ուշադրությունից չի վրիպում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը վերջերս ԱԺ լիագումար նիստերին չի մասնակցում: Ասում են՝ բավականին նեղացած ու զայրացած է: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Աբովյանում Միքայելյանը չպաշտպանեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի թեկնածուին, վերջինիս մամուլի քարտուղարն էլ մեր հետ զրույցում չէր հերքել, որ այդ հարցը կքննարկվի ՔՊԿ-ում: Այնուհետ Սասուն Միքայելյանը […]

Հունվարի 1-ից գազը կթանկանա. Ժամանակ

Ռուսաստանի իշխանու­թյունները մտադիր են հա­ջորդ տարվա հունվարի 1- ից ևս 10 տոկոսով թան­կացնել գազը: Եվ եթե այս տարվա հունվարի 1-ի թանկացման բեռը Հայաստանի իշխանություններին հաջող­վեց թողնել «Գազպրոմ Արմենիա» ընկերության վրա, ապա այս անգամ թանկացումը անմիջականորեն ազ­դելու է սպառողների վրա: Հայաստանի իշխանություն­ները, իհարկե, բանակցում են ռուսական կողմի հետ, բայց դրանց արդյունքը դժվար թե տարբերվի նա­խորդ տարվա բանակցու­թյունների […]

ԱԱԾ-ն զբաղվում է մահմեդական դարձած հայերի հարցով. Ժամանակ

Ռուսաստանի հարավում, մասնավորապես Ստավրոպոլի երկրամասում ՀՀ պատկան մարմինների կողմից հայտնաբերվել են մի խումբ ՀՀ քաղաքացիներ, որոնք մահմեդականություն են ընդունել։ Չի բացառվում, որ այս միտումը շարունակվի։ Այս հարցով ակտիվորեն զբաղվում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, սակայն դեռևս հստակ չէ, թե ինչ գործողություններ կարելի է ձեռնարկել:   Այս եւ այլ հրապարաումներին անոթացեք թերթի այսօրվա համարում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի