23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Իջեւանյան կլանը նոր տարածքներ է զավթում մինչեւ Հյուսիսային պողոտա»

Իջեւանյան Իրավունքի աղբյուրը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի դասընկերները Տավուշի մարզում տարբեր պաշտոններ են զբաղեցնում։ Ըստ Իջեւան քաղաքում շրջանառվող լուրերի՝ վարչապետ Փաշինյանի դասընկերուհի Մանե Ղազումյանն ամիսներ առաջ նշանակվել է Տավուշի մարզի կրթության բաժնի վարիչ։ Խոսակցությունների համաձայն ևս մեկ մանկության ընկեր, Օթարյան ազգանունով մոտ ժամանակներս կստանա պաշտոն Էկոլոգիայի ոլորտում։

 Ինչ է փոխվել Նոր Հայաստանում: Ըստ էության ոչինչ: Իջևանյան մեր լուրերի համաձայն Աժ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայր Վահե Ղալումյանը պատգամավոր դառնալուց ամիսներ անց հյուսիսային պողոտայում տուն է գնել։ Իջեւանցիների մոտ մի շարք հարցեր են առաջացել, օրինակ՝ ինչու՞ մինչև պատգամավոր դառնալը նա Հյուսիսային պողոտայուն տուն չէր գնում և այդ ի՞նչ հրաշքով մի քանի ամսվա մեջ գնել այդ տունը։ Ավելին, ըստ կրկին իջեւանյան լուրերի պատգամավոր Ղալումյանի կինը ցանկանում էր մանկապարտեզի տնօրեն դառնալ, վերջինս աշխատում է Իջևանի թիվ-3 մանկապարտեզում որպես փոխտնօրեն։ Իշխանափոխությունից հետո նա հայտարարել է, որ ինքն է դառնալու մանկապարտեզի տնօրեն: Սակայն կոլեգաների կողմից ոչ այնքան դրական վերաբերմունքի արդյունքում երազանքն անկատար է մնացել։ Ի դեպ պատգամավորի կնոջը այդ պաշտոնին չի ցանկացել տեսնել Իջեւանի նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանը, ով իր մոտ կանչելով պատգամավորի կնոջը ասել է, որ վերջինս այդքան էլ ընդունված չէ կոլեկտիվի կողմից, ուստի չի կարող զբաղեցնել տնօրենի պաշտոնը: Ըստ քաղաքում պտտվող լուրերի նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանը, որը սեպտեմբերի 6-ին անհայտ պատճառով հրաժարական ներկայացրեց հայտնվել է իշխանության թիրախում Վահե Ղալումյանի տիկնոջը պաշտոն չտալու համար։

Հ.Գ Եթե մինչ իշխանափոխությունը գոռում գոչում էին, որ հյուսիսային պողոտան ղարաբաղցիներն են գրավել, ապա հիմա… արդեն հասկանալի է: Իջեւանցիների աչքից չի վրիպել նաեւ այն, որ պատգամավոր Վահե Ղալումյանի գրեթե բոլոր ընկերները յուղալի պաշտոններ են ստացել, որոնցից մի քանիսը նախկին ՀՀԿ-ականներ են։

Հ. Գ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ