Թեկուզ և մենք թաքնվել ենք շատ մարդկանցից և ինքներս մեզ արդար ենք համարում, բայց Աստծուց ոչինչ չես թաքցնի
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/10/cbub2atlve4m76pxdutf.jpg)
Որդյակներս, աղաչում եմ ձեզ, խորհեք ձեր մեջ և շտկվեք ձեր սրտերով և մտքերով՝ Տիրոջը հաճո լինելու համար: Թեկուզ և մենք թաքնվել ենք շատ մարդկանցից և ինքներս մեզ արդար ենք համարում, բայց Աստծուց ոչինչ չես թաքցնի: Դրա համար ջանացեք ամենայն փութաջանությամբ պահպանել հոգու սրբություն և մարմնի մաքրություն:
Քանի որ այսպես է ասում աստվածային առաքյալ Պողոսը. «Չգիտե՞ ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծո Հոգին է բնակվում ձեր մեջ: Եթե մեկն Աստծո տաճարն ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որը դուք եք»
(Ա Կորնթ. 3:16-17 )
(Նիկողայոս Սքանչելագործ) :