15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Սասուն Միքայելյանը մանդատը վայր դնելու հայտնի պատճառ ունի. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հերքել է Սասուն Միքայելյանի հետ հարաբերության լարվածության մասին տեղեկությունները, միաժամանակ ասել, թե չգիտե ԱԺ նիստերից Սասուն Միքայելյանի բացակայության պատճառը: Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ Միքայելյանը նեղացել է, իսկ նրա հանդեպ կոշտ հարցադրումներ են եղել Աբովյանի քաղաքապետի ընտրությունից հետո, երբ նա չի աջակցել Կոտայքի ՔՊ-ական […]

Տարածաշրջանային գործընթացները իրավիճակային փոփոխությունների նոր ռիսկեր են պարունակում. Արշավիր Ղարամյան

Արցախի անվտանգության ապահովման առաջնահերթությունների և մի այլ շարք հարցերի շուրջ «Արցախպրեսը»  զրուցել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի հետ: Պարոն Ղարամյան, Արցախի անվտանգությանը սպառնացող, ի՞նչ վտանգներ եք տեսնում: Արցախի շուրջ սպառնալիքները պետք է դիտարկել ներքին և արտաքին հարթություններում: Արտաքին ուղղությամբ ներկայումս տեղի են ունենում գործընթացներ, որոնք բացասական առումով ուղղակի և […]

Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործով բացահայտվել են ապօրինի ճանապարհով 15 հողատարածքներ վաճառելու դեպքեր. ՀՔԾ

ՀՀ  հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքնության ընթացքում բացահայտվել են Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքների ղեկավարների և աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին և նրա մերձավոր անձանց վաճառելու […]

Իշխանափոխությունից հետո Հայաստանում քաղաքական մանկամտությունը դարձել է նոր տրենդ. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՁԱԽՈՂՎԱԾԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ Իշխանափոխությունից հետո Հայաստանում քաղաքական մանկամտությունը դարձել է նոր տրենդ: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառուցված իշխանական բուրգը աճպարարության, ապաշնորհության և կեղծարարության հարցում չունի մրցակիցներ ոչ միայն երկրում, այլև երկրից դուրս: Տասնյակ չկատարված խոստումներին, հասարակության խորացող ապատիային և հիասթափությանը գումարվում են նաև արտաքին քաղաքական մարտահրավերներ, որոնց […]

Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր տեսականորեն չի կարող լինել. ԱԺ նախագահ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թվոմասյանին փոխելու խնդիր դրված տեսականորեն չի կարող լինել, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե ՍԴ նախագահին փոխելու խնդիր է դրված։ ԱԺ նախագահը մատնանշեց նաև պատճառն՝ ինչու նման խնդիր դրված չի կարող լինել. «Ո՛չ Ազգային ժողովը, ո՛չ վարչապետը, ո՛չ այս կամ այն կուսակցությունն […]

Ադրբեջանի քաղաքացուն իր հայրենիք տեղափոխելու գործընթացը «բոլորը բոլորի դիմաց սկզբունքի» կիրառում չէ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և իր ստանձնած միջազգային հանձնառություններին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օժանդակությամբ և նրա հովանու ներքո իրականացրել է 2019 թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան տեղափոխելու գործընթացը:   «Հունիսի 28-ին Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության և Հայաստանի պատկան […]

Լիլիթ Մակունցը ծանոթ չէ

«Մենք գերադասել ենք վեթինգի գործընթացն իրականացնել այլ գործիքակազմով, որը, բնականաբար, ենթադրելու է որոշակի օրենսդրական նախագծերի ընդունում, որպեսզի դա հնարավոր լինի մասնավորապես ԲԴԽ-ի, հակակոռուպցիոն մարմնի կողմից իրականացնելու համար»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նշեց, որ առանց դատական վճռի գույքի բռնագանձման օրինագծի, որի մասին երեկ խոսել է արդարադատության նախարարը, ինքը […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:  Օդի ջերմաստիճանը հունիսի 28-ից հուլիսի 1-ն աստիճանաբար կնվազի 5-6 […]

Սահմանադրական դատարանը աշխատում և աշխատելու է իր բնականոն հունով. ՍԴ դատավորների հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորները հայտարարություն են տարածել, որում նշվում է հետևյալը. «Հարգելի՛ հայրենակիցներ,   հաշվի առնելով վերջին օրերին Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները և քննարկումները՝ հարկ ենք համարում հայտարարել հետևյալը. 1. Այս օրերին Սահմանադրական դատարանի վերաբերյալ հնչեցված կարծիքների գերակշռող մեծամասնությունը քաղաքական է, ուստի մենք դրանց չենք արձագանքում՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը հրապարակային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի