13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Դեռ երկար կխոսենք Սինգապուրյան հրաշքից, մինչեւ Նիկոլ Փաշինյանը մերժի շքեղությունը

Մինչ մեր վարչապետը ԱՄՆ է մեկնում չարտերային չվերթով՝ հատուկ ինքնաթիռ վարձելով, ինչի վրա պետական բյուջեից 350-380 հազար դոլար է ծախսվում, Սինգապուրի վարչապետը ճամփորդում է սովորական ռեյսային ինքնաթիռներով։ Նրա՝ 30 հոգուց ավելի պատվիրակությունը, որը ժամանել էր Հայաստան, օգտվել էր սովորական մահկանացուների համար նախատեսված չվերթից։

Մեզ ասացին, որ Սինգապուրից Հայաստան են ժամանել Քաթարով՝ Դոհայում վայրէջք կատարելով, ապա այնտեղից Երեւան ուղեւորվելով։ Ընդամենը հիշեցնենք, որ Սինգապուրում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ Համախառն ներքին արդյունքը, կազմում է 84 հազար դոլար, Հայաստանի՝ 4 հազար դոլարից մի քիչ ավելիի դիմաց։ Այս մասին գրում է Հրապարակը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ