10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երբ Գագիկ Համբարձումյանի որդուն վիրահատում էին, Թորոսյանը ռեստորանում ընթրում ու ստատուս էր գրում

Ինչպես արդեն նշել եմ, երեկ, երբ Գագիկ Համբարձումյանի որդուն վիրահատում էին ստացած վնասվածքի պատճառով, Թորոսյանը Ասադոր ռեստորանում ընթրում ու ստատուս էր գրում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած անընդունելի միջադեպի մասին… Գրառումը սկսվում էր այսպես` «‼️Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է և միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի»:

Տեղեկացնում եմ, որ պետության կողմից ուռուցքաբանական վիրահատությունները նման ծիծաղելի գումարներով հաշվարկելու պարագայում, միշտ էլ լինելու է գումարների «շորթում», քանի որ վիրահատության համար անհրաժեշտ գործիքները թանկ են…

Երբ ես զգուշացնում էի այդ մասին, համ ժողովուրդը համ էլ բժիշկները պնդում էին, որ «նախարարը վիրահատությունները դարձրել ա անվճար» ու չէին ուզում լսել, որ դա աշխատող ծրագիր չի…

Սա դեռ «առաջին ծիծեռնակներն» են… նման դեպքեր դեռ բազմաթիվ են լինելու, իսկ նախարարը` ժողովրդին բժիշկների հետ կռվացնելով շարունակելու է այդ աղմուկի շղարշի ներքո ավելացնել իր կնոջ ղեկավարած հիմնարկի պետական ֆինանսավորումը:

Գրում է ուռոլոգ Գեւորգ Գրիգորյանը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ