13 Հունիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Պաշտոնանկությունը խառնել է Օսիպյանի քարտերը: Ո՞ւմ հետ է նա հիմա Դուբայում. 168 Ժամ

Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Վալերի Օսիպյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական նշանակվելուց մեկ օր անց արձակուրդ է մեկնել: Վալերի Օսիպյանի արձակուրդը սկսվել է սեպտեմբերի 19-ից եւ ավարտվելու է հոկտեմբերի 2-ին: Վալերի Օսիպյանի արաձակուրդը չվճարվող է: Տարօրինակ է, սակայն, որ նախկին ոստիկանապետն արձակուրդ է մեկնում իր՝ գլխավոր խորհրդական նշանակվելուց անմիջապես հետո, հատկապես, որ 168.am-ին տեղեկություններ […]

«Գերուշադիր եղեք մինչեւ գամ». Փաշինյանը խիստ է զայրացել. ի՞նչ որոշում կընդունի ՀՀ վերադառնալուց հետո. Փաստ

«Նախօրեին տեղի ունեցավ երկու ուշագրավ իրադարձություն, որ, ըստ թերթի տեղեկությունների, բավականին ցավոտ են ընդունվել ԱՄՆ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նախ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը, լրատվականների հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հանգամանքին, ասել է, թե Վանեցյանն իր ընկերն է եւ իր ընկերն էլ կմնա, այնուհետեւ […]

Ես գիտեմ պատգամավորներ, ովքեր 8 ամսվա պատգամավոր են, բայց մեծ տարածքներ են գնել, ռեստորաններ են սարքում. Կարինե Աճեմյան. 168 ժամ

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Անվերջ խոսում է կոռուպցիայի մասին… ես գիտեմ պատգամավորներ, ովքեր 8 ամսվա պատգամավոր են, բայց մեծ տարածքներ են գնել, ռեստորաններ են սարքում: Բա հարց չի՞ առաջանում, թե ո՞նց այսքան արագ հարստացան»: 168.am-ի հարցին՝ անուններ կա՞ն, ովքե՞ր են տարածքներ գնող այդ պատգամավորները, Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Անուններ […]

«Տարոսը մյուս գեներալներին»: Մոլի իշխանականի ցինիզմը. Փաստ

Գրեթե ամենօրյա ռեժիմով իշխանությունները մեր հասարակությանը հրամցնում են վիճակագրական թվեր, որոնց զգալի մասն ուղղակի կա՛մ էական նշանակություն չունեն, կա՛մ ձևավորվել են վիճակագրական որոշակի «մեթոդի» հիման վրա: Մենք չենք ասում, բազմաթիվ տնտեսագետներ են այդ մասին խոսում ամեն օր: Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ նոն-ստոպ ռեժիմով ներկայացվող «թվախեղդը» իրականություն է, իսկ այդ տվյալներն էլ շատ կարևոր նշանակություն […]

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից դիմեց Իլհամ Ալիեւին

Ցավոք, մեր մոլորակը բոլորիս համար ավելի ապահով վայր չդարձավ այս տարի: Դժվար է գտնել աշխարհի որևէ տարածաշրջան, որն ինքնին ապակայունացված չէ կամ չի տուժել հարևան տարածաշրջանի լարվածության հետևանքով: Հայաստանի 4 սահմաններից 2-ը, այդ թվում` Թուրքիայի հետ սահմանը, փակ է արդեն շուրջ 3 տասնամյակ: Հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, Ադրբեջանին աջակցելով ընդդեմ Հայաստանի և Լեռնային […]

Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը ըստ պաշտոնական գաղտնի խողովակների կտրուկ ընկել է. Հրապարակ

Ինչպես հայտնի է, իշխանությունը պարբերաբար գաղտնի սոցհարցումներ է անում՝ պարզելու քաղաքական ուժերի եւ տարբեր գործիչների ռեյտինգները, ներքին օգտագործման համար։ Այս օրերին տարբեր անանուն սոցհարցումների տվյալներ են հրապարակվում։ Նախօրեին համացանցում հայտնվեց հերթականը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն իջել է եւ հասել 25 տոկոսի։ Սակայն, թերթի տեղեկություններով, այս թիվը հեռու է իրականությունից։ Պաշտոնական գաղտնի խողովակներով մոտ մեկ […]

Քննչական մարմինները ձեռնարկում են ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր․ Վիգեն Սարգսյան

Քննչական մարմիններն, առանց վկայի կարգավիճակով դիրքորոշումս հայտնելու հնարավորություն տալու, ձեռնարկում են ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր: Այս մասին ֆեյսբույքան իր էջում գրել Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով ՔԿ հաղորդագրությանը, ըստ որի՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար։ Վիգեն Սարգսյանի ամբողջական գրառումը՝ ստորեւ․ «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչական կոմիտեում քննվող […]

Առավոտյան գոհության աղոթք

Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամէն:

Ժողովուրդ օրաթերթի ArmLur.am-ի շտապ հայտարարությունը՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության մասին

Ժողովուրդ օրաթերթի ArmLur.am-ի շտապ հայտարարությունը՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության մասին. Արդեն երկու օր է, ինչ հանրությունը ցնցված է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության լուրից: Եւ, ինչպես ՀՀ ոստիկանապետ եղած տարիներին էր նա փակ, ինքնամփոփ մարդ, այնպես էլ ինքնասպանությունից հետո դեպքի մասին տարաբնույթ դատողություններ են արվում սուղ ինֆորմացիայի պատճառով: Նախ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, […]

Հոգեւորականներին ծնկի բերելու Նիկոլի ասածները պատահական չէին

Բավականին հետաքրքիր խոսակցություններ են տարածվում՝ կապված եկեղեցականներին ծնկի բերելու մասին Նիկոլի հայտարարության հետ: Համաձայն այդ լուրերի, Լոս Անջելեսում հանրահավաքին մարդ բերելու համար Նիկոլը դիմել է նաեւ բարձրաստիճան հոգեւորականությանը: Ընդ որում, անհանդուրժող տոնով պահանջելով հանձնարարել ԱՄՆ  Արեւմտյան հայոց թեմի հոգեւորականությանը՝ ակտիվորեն ներգրավել հանրահավաքին մարդկանցով ապահովելու  գործին: Համաձայն նույն աղբյուրի, Էջմիածնից խոստացել են միջամտել: Այս մասին գրում է «Իրավունքը»:  Բայց ահա, երբ հանրահավաքում  սպասվածից եռակի պակաս մարդ հավաքվեց, այդ  նույն հարցով զբաղվող  նիկոլական  էմիսարներն իրենց  ապահովագրելով, շտապել են հավաստիացնել, որ  այդ բոլորն իրենց բերած մարդիկ  են, իսկ եկեղեցին մատը մատին չի տվել օգնելու համար:  Արդյունքում, սակավամարդությունից առանց այդ էլ խիստ նյարդայնացած Նիկոլը,  չկարողանալով  իրեն  տիրապետել, սկսեց խոսել հոգեւորականներին ծնկի բերելու մասին, դրանով էլ ավելի հարամելով վիճակը: Բանն այն է, որ իրականում, ըստ աղբյուրի, հոգեւորականությունը հնարավորինն արել է, եւ շատերն էլ  հանրահավաքին  մասնակցել են հենց այդ հորդորներով: Եվ դրան հաջորդած եկեղեցականների հանդեպ  սպառնալիքներն  այն  աստիճան են զայրացրել անգամ շարքային քաղաքացիներին, որ Նիկոլն ավելի լավ կանի եւս  մեկ  անգամ  Լոս Անջելես չգնա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի