20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Թավշյա» հարձակումներ Թամանյանական Երևանի դեմ. շարիկովների ապստամբությունը

Հլա նայեք, թե մեր գյոզալական մայրաքաղաքը ճարտարապետ Թամանյանն ինչ ավերակների վերածեց։

Առաջին նկարում Մաշտոցի պողոտան է։ 20–րդ դարի սկիզբն է։ Դեռ Օպերայի շենքը չէր կառուցվել։ Ամեն ինչ լավ էր։ Ու մեկ էլ հանկարծ շինարարություն սկսվեց։ Պողոտան փոխվեց, Օպերայի շենքը կառուցվեց։ Քաղաքը կորցրեցինք։ Այլևս չկար փոշոտ փողոցը։ Հաճելի դատարկության փոխարեն վեր էր խոյացել Օպերայի սարսափելի մեծ շենքը։ Քաղաքի կոլորիտը կորավ։

Հետո՝ մեկ դար անց, եկան մյուսներն ու շարունակեցին Թամանյանի կեղտոտ գործերը։ Հյուսիսային պողոտայի բարաքների փոխարեն հսկայական շենքեր կանգնեցրին։ Քաղաքը վերջնականապես կորցրեց իր կուսական տեսքը։

Հյուսիսային պողոտան այնքան վատն է, որ պաշտպանյալը սելֆիի ձողիկը ձեռքից չի կարողանում գցել ու մեր երկիր այցելած հյուրերին անպայման տանում է այնտեղ ու հետները նկարվում։ Հավանաբար ցույց տալու համար, թե ինչքան վատն են եղել իրենից առաջ։ Եվ ինչքան լավն է ինքը, որ փնովում է ուրիշի սարքածը՝ զուգահեռաբար օգտվելով նույն այդ սարքածից։

 

 

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ