Հայաստանում սովորական և ընդունված է դարձել այլոց ձեռքբերումները, կազմակերպածը, կառուցածը վերագրել այսօրվա իշխանություններին
Հայաստանում սովորական և ընդունված է դարձել այլոց ձեռքբերումները, կազմակերպածը, կառուցածը վերագրել այսօրվա իշխանություններին:
Եվ դա արվում է, այսօրվա իշխանության լռելյայն (կամ ոչ այդքան լռելյայն) համաձայնությամբ: Արտաքին քաղաքական ձեռքբերումները մսխելուց ու ներքին ռեսուրսները սպառելուց հետո սահուն անցում են կատարում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ: Եթե չկարողացաք գլուխ բերել վերոգրյալները, ապա այստե՞ղ ինչ եք ուզում անել:
ՀՀ «նոր իշխանությունների» ներդրումը WCIT-ի կազմակերպմանն ու անցկացմանը նույնքան համեմատական է այս միջոցառումներին, որքան մնացյալ հյուրերինը: Իսկ կառավարության անդամներն էլ իրենց հերթին չեն շտապում շեշտել իրենց մասնակցության իրական ծավալները:
Այն, ինչ տեղի է ունենում շատ գեղեցիկ է ու յուրօրինակ: Շնորհակալ ենք կազմակերպիչներին, որ իրենցից կախված ամեն ինչ անում են ևս մեկ անգամ Հայաստանը լսելի դարձնելու համար: Ես լիահույս եմ, որ համաժողովի մնացած օրերը կանցնեն հագեցած ու աշխատանքային ջերմ մթնոլորտում, գրանցելով նաև գործնական հաջողություններ:
Աննա Մկրտչյան