16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Աստված մեզ հետ է, մենք մենակ չենք

Մի տրվիր միայնակ մնացած լինելու մտքերին և նմանատիպ ունայն մտքերի: Դրանք թշնամու ցանցերն են: Աստված մեզ հետ է, մենք մենակ չենք: Եթե հարկ լինի, Տերը մեզ ընկերներ կուղարկի, որոնց նույնիսկ չէինք էլ սպասում: Աշխատիր Աստծո ներկայության մեջ ապրել… Ամեն ինչ լավ կլինի: Հայր Նիկոն Վորոբյով

Սահակ եպ. Մաշալյանն ընտրվեց Պոլսո պատրիարքի տեղապահ

Հուլիսի 4-ին տեղի ունեցան Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները: Հունիսի 27-ին հետաձգված և հուլիսի 4-ին նշանակված ընտրություններին առաջադրվել էր երկու թեկնածու` պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը և Հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպ. Մաշալյանը: Մաշալյանն ընտրվել է ձայների` 13 կողմ, 11 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:  

Մանվել Գրիգորյանը կալանքի ընթացքում դարձավ անդամալույծ. փաստաբան /տեսանյութ/

Մանվել Գրիգորյանի գործով փաստաբան Լևոն Բաղդասարյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ Մանվել Գրիգորյանը կալանքի ընթացքում դարձավ անդամալույծ: «Նախկինում մենք բարձրաձայնել ենք միշտ, որ դատարանը առերևույթ հետազոտեց ապացույցները, ճիշտ գնահատական չտվեց, օրենքը ճիշտ չգնահատեց, այս դատարանի, այս որոշման մեջ ընդհանրապես անդրադարձ չի եղել այս ապացույցներին»,-ասաց Բաղդասարյանը: Ավելին՝ տեսանյութում:

Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը կրկնապատկվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում որոշում կայացրեց Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կրկնապատկել՝ 50 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ: Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա նշեց, որ նախագծի մշակման նպատակը Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելն է`  նրանց  ակտիվ գործունեությունն ու բարեկեցությունն ապահովելու համար: Նշվեց, […]

«Ավանդական ընտանիքի մոդելը այլընտրանք չունի․ ո՛չ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ավանդական ընտանիքի մոդելը այլընտրանք չունի: Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը Հարգելի հայրենակիցներ, թե՛ մեր իշխանության ժամանակաշրջանում և թե՛ այսօր, որպես ընդդիմադիր գործիչ, պայքարել եմ հանուն ազգային և ավանդական արժեհամակարգի պաշտպանության: Լինելով իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ՝ երբեք չեմ խուսափել իմ խիստ գնահատականները հնչեցնել հակապետական,հակազգային և օտարամոլ բարքերի դեմ: […]

80 հազարից ավելի մարդու աշխատավարձը կբարձրանա. Բաբկեն Թունյան

«Աշխատավարձերի բարձրացման նախաձեռնությունը ֆորմալ առումով եղել է ոչ թե Կառավարությանը, այլ Ազգային ժողովինը։ ԱԺ-ի կողմից եղել է օրենքի նախագիծ, որի վերաբերյալ Կառավարությունը տվել է դրական եզրակացություն և ներկայացրել իր առաջարկը՝ մենք ասում էինք՝ նվազագույն աշխատավարձը 55 հազարի փոխարեն՝ դարձնենք 63 հազար, իրենք առաջարկեցին 68 հազար դրամ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության […]

Այո մենք ազատվեցինք նախորդ արտոնյալներից, բայց ձեռք բերեցինք նոր արտոնյալներ. փաստաբան /տեսանյութ/

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը այսօրվա դատական իշխանությունը նմանեցնում է նախորդ դարի դատական իշխանություններին: «Մենք ուրախացանք, երբ հեղափոխություն տեղի ունեցավ և հայտարարվեց, որ արտոնյալները վերացել են , հիմա ինչ մենք մեզ համար նոր արտոնյալներ ենք բուծում, և հետագայում դրա ողջ ծանրությունը ընկնում է այսօրվա իշխանությունների վրա: Այո մենք ազատվեցինք նախորդ արտոնյալներից, բայց կարող եմ ասել, որ ձեռք բերեցինք […]

Հայաստանը պարտավորվել է վարորդական վկայականների տրամադրման կարգը համապատասխանեցնել եվրոպական պահանջներին. փոխոստիկանապետ

ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգի մասին նոր նախագծին։ «Օրենքի նախագծով ուսուցում պահանջվում է միայն «C» կատեգորիայի /բեռնատար տրանսպորտային միջոցների վարման/ իրավունքի վկայական ստանալու համար: Հայաստանը պարտավորվել է վարորդական վկայականների տրամադրման կարգը համապատասխանեցնել Եվրապառլամենտի և Խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 2006/126/ԵՀ հրահանգի պահանջներին, ուստի օրինագծի ընդունումը […]

Դատարանում ինքնասպանություն է գործել Սենիկ Նարոյանը

 Սանկտ Պետերբուրգի դատարանում մահացած են հայտնաբերել Մարիանյան թատրոնի աշխատակցուհի Նինա Մացինայի սպանության մեջ մեղավոր ճանաչված Սենիկ Նարոյանին: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն: «Петербургский дневник»-ը տեղեկացնում է, որ հայաստանցին ինքնասպանություն է գործել: Պաշտոնական աղբյուրները դեռ որևէ կերպ չեն մեկնաբանել տեղի ունեցածը: Դատարանում իր վերջին խոսքի ժամանակ Սենիկը հայտարարել է, որ խնդրելու է գնդակահարել իրեն, եթե մեղադրական […]

Հայաստանում վեթինիգի նախադրյալներ չկան. Դավիթ Հարությունյան

Մենք բարձրացրել ենք մի շարք հարցեր և առանց այդ հարցերին պատասխանելու, քաղաքականություն մշակողները չպետք է ձեռնամուխ լինհեն որևէ քայլ կատարելու: Դրանք հրապարակված հարցեր են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Նախկին նախարարի խոսքով՝ Հայաստանում վեթինգի նախադրյալներ չկան ․ «Գործիքները, որոնք մեզանում առկա են, թույլ են տալիս բացահայտել ոչ իրավաչափ ճանապարհով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի