07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ներկա ժամանակների լրջագույն մտահոգություններից է նաև ընտանիքների քայքայումը. Գարեգին Բ

Ներկա ժամանակների լրջագույն մտահոգություններից է նաև ընտանիքների քայքայումը, ամուսնալուծությունը, որը զգալի թիվ է կազմում աշխարհում, ներառյալ մեր երկրում՝ Հայաստանում, ասել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովին:

 «Անհանգստացնող այս իրողության պատճառները տարբեր են՝ սոցիալական, տնտեսական, բարոյական, նաև տեխնոլոգիաներից կախվածությունը, որը վնասում է ընտանիքում միջանձնական հարաբերություններին: Այս մարտահրավերների համատեքստում Մենք կարևորում ենք համագործակցությունը պետության հետ՝ ի նպաստ ընտանիքների պահպանման ու ամրապնդման և առկա սպառնալիքների կանխարգելման: Հիրավի, ամուր և քրիստոնեական արժեհամակարգ կրող ընտանիքը նշանակում է երկրի, պետության երաշխավորված ապագա», – նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ