17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Վարչապետն ու կինն ապրում են Ֆեյսբուքում․ Հրապարակ

«Մեր ընթերցողներից ոմանք հետաքրքրվում են, թե Նիկոլ Փաշինյանը իր ստատուսների ու լայվերի տակ տեղադրվող քոմենթներին հետեւո՞ւմ է, կարդո՞ւմ է, եթե կարդում է՝ ինչու չի արձագանքում։ Մենք մի փոքրիկ հետաքննություն արեցինք ՔՊ-ական եւ Իմքայլական շրջանակներում եւ փորձեցինք գտնել այս հարցի պատասխանը։  Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը կարդում է իր ստատուսների տակ դրված բոլոր քոմենթներն՝ առանց բացառության։ […]

Իշխանության՝ «բոյերին» դիմագրավելու նոր մարտավարությունը․ Փաստ

Թերթի տեղեկություններով, իշխանությունները, հասկանալով, որ տեղեկատվական ու քարոզչական հարթակներում լուրջ խնդիրների առջեւ են կանգնում, նոր մարտավարություն են մշակել։ Նախ՝ ըստ մեր աղբյուրների, հատուկ հանձնարարականով մոնիթորինգի մի փոքր խումբ «խոշորացույցով» ուսումնասիրում է դաշտում վերլուծաբաններին, այդ թվում՝ քննադատությամբ աչքի ընկնողներին, եւ փորձում «վերբովկա» անել՝ գործ առաջարկելով պետական համակարգում։ Նույն աղբյուրների փոխանցմամբ, որոշ դեպքերում ջանքերը հաջողությամբ են պսակվել: […]

Վարչապետը Գեղարդ համերգի էր գնացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ Գեղարդի վանական համալիրում ներկա է գտնվել «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգին։ Համերգին ելույթ են ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ խմբավար Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ, երաժիշտներ՝ Արմեն Հյուսնունցը, Ջիվան Գասպարյան կրտսերը, Վահագն Հայրապետյանը եւ այլք։ 

Կերենսկու ռեինկարնացիան. «Աննա՛, շորե՜րը»․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Պաշտպանյալը շատ կողմերով հիշեցնում է ռուսական փետրվարյան հեղափոխության սիրելի առաջնորդ Կերենսկուն։ Կերենսկին էլ էր լրագրությամբ զբաղվել, բանակում ծառայելուց խուսափել և պոպուլիզմով առաջ գնացել։ Նա լավ հռետոր էր և վատ կառավարիչ։ Նրան սիրում էին «բոմժերը», իսկ լուրջ շրջանակները համարում դուրսպրծուկ։ Կերենսկուն պաշտում էին ու սիրում ռուսական գյուղացիության մեծ մասը։ Բայց շատ […]

Հիսուս Քրիստոսի անունը զորավոր է

Ինչպիսի վիշտ էլ քեզ պատահի, ինչ դժվարություն էլ ունենաս, ասա. «Ես այն կրում եմ հանուն Հիսուս Քրիստոսի»: Եվ քեզ համար ավելի հեշտ կլինի: Հիսուս Քրիստոսի անունը զորավոր է: Նրա ներքո բոլոր դժվարություններն անէանում են, դևերն անհետանում են: Քո սրտնեղությունը նույնպես հանդարտվում է, քո վհատությունն անցնում է: Սբ. Անտոն Օպտինացի  

«Who is mister Pashinyan?»

Իշխանափոխությունը Հայաստանի հանրությունը ողջունել է, անգամ՝ նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Որքան էլ զարմանալի չլինի, այսօր «նախկիններից» շատերը Փաշինյանին քննադատում են հեղափոխությանը դավաճանելու համար և կոչ են անում ավելի հստակ՝ հեղափոխական ռեֆորմներ իրականացնել։ Սա աննախադեպ երևույթ է, երբ քաղաքական խրամատների հակադիր կողմերը նույն հռետորաբանությամբ են հանդես գալիս, ու երբեմն դժվար է զատել Նիկոլ Փաշինյանի նախկին զինակիցների […]

Հորդորում ենք «Ազատություն» TV-ին պահպանել անկողմնակալ և բազմակողմանի տեղեկատվություն տարածելու սկզբունքը, ակնհայտ կողմնակալություն չդրսևորել . Մեդիապաշտպան

Մեդիա պաշտպանը հայտնում է․ ««Ազատություն» TV-ի լրատվական կենտրոնը հետևողականորեն շարունակում է ներկայացնել ռեպորտաժներ հիմնված՝ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հայտնած դիրքորոշման, ինչպես նաև՝ իշխանական տեսակետի վրա։ Սեպտեմբերի 11-ին «Ազատություն» TV-ի լրատվական կենտրոնի հիմնական թողարկման ժամանակ ռեպորտաժ է հեռարձակվել Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամի և այդ ճգնաժամից ելքեր գտնելու թեմայով։ ՍԴ-ում «ստեղծված ճգնաժամից» ելքեր գտնելու համար «Ազատություն» […]

Արարատ Միրզոյանը հանկարծ հիշեց, որ ԱԺ բակը հատուկ պահպանվող տարածք է

Արարատ Միրզոյանը հանկարծ հիշեց, որ ԱԺ բակը հատուկ պահպանվող տարածք է, եւ ցուցարարները կարող են այդտեղ մուտք գործել` միայն ԱԺ նախագահի հետ համաձայնեցնելով: Ինչ լավ է, չէ՞: Ամուլսարի համար պայքարողները  պետք է Միրզոյան Արարատի համաձայնությունը վերցնեն, իսկ 11 ամիս առաջ` 2018-ի հոկտեմբերի 2-ին,  արդյո՞ք  ԱԺ դարպասները բացել տված եւ հազարավոր ցուցարարներ ԱԺ բակ կանչած Նիկոլը դա համաձայնեցրել էր ԱԺ  նախագահ Արա Բաբլոյանի հետ:, հարցնում է «Իրավունքը»: ԹԱՎՇԻՍՏՆԵՐԸ ՀԱԿՎՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵ՞ՐԸ Անշուշտ, մեկ տարի առաջ ԱԺ բակում լեփ-լեցուն ագրեսիվ ցուցարար լցնելը ԱԺ  նախագահի հետ համաձայնեցնելու  մասին   հարցադրումը հռետորական է:  Իհարկե, Արա Բաբլոյանի հետ որեւէ բան համաձայնեցնելը ո՛չ  Նիկոլի, ո՛չ էլ  նրա կանչած «դուխովների» ու  «դուխովկաների» մտքի ծայրով իսկ չէր անցել:  Նրանք ճիշտ, թավշյա, հեղափոխական ցուցարարներ էին, Արա  Բաբլոյանը` «հանցավոր ռեժիմի» ԱԺ նախագահ,  հետեւաբար կարելի էր ներխուժել ԱԺ բակ,  դա դադարել էր  հատուկ պահպանվող տարածք լինելուց, քանզի ՀՀԿ-ն  էր ԱԺ մեծամասնությունը: Իսկ Ամուլսարի համար եկած  ցուցարարները սխալ ցուցարարներ են… ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ Ախր, ինչպես են համարձակվել դեռ մի բան էլ գալ Երեւան, երբ Նիկոլը լայվով խնդրել էր ջերմուկցիներին  ապաշրջափակել Ամուլսարը: Քիչ է, որ չեն ապաշրջափակել, մի բան էլ եկել խորհրդարանի բակ են մտել: Ճիշտ է, ի  տարբերություն 2018-ի նիկոլական ցուցարարների, ագրեսիվ չէին, բայց,  միեւնույնն է, նրանք վատն են, քանզի  ինչպես  չեն հասկանում, որ Նիկոլի խնդրանքը հրամանի է հավասար: Իսկ ՔՊCC-ում հիմա ավելի ու ավելի  շատ են  խոսում,  որ պետք է ուժով ապաշրջափակել,  ցուցարարներին էլ ծեծել,  բանտարկել, եւ այլն, եւ այլն…  Հիմա տեսնենք` ինչ է ասում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը. «Հույս ունեմ` վարչապետի խոսքը  բավականին համոզիչ էր, փաստարկված ե՛ւ բնակիչների համար, ե՛ւ բնապահպանների, ովքեր, իմանալով  ճանապարհային քարտեզն ինչպես է լինելու, պիտի որ վստահ լինեն, որ բնությանն ու բնակչությանը չի կարող այս  ճանապարհով վնաս կամ վտանգ սպառնալ: Հույս ունեմ, որ իրավիճակը չի հասնի այն կետին, որ ոստիկանությունը  ստիպված լինի միջամտություն ցուցաբերել»: Այսինքն` Մակունցը հաստատեց, որ Նիկոլի խնդրանքը միայն անունով է խնդրանք, իսկ իրականում անառարկելի  հրամանի ուժ ունի: Եվ երբ լրագրողները հարցրին, իսկ ի՞նչ եք անելու` տանկե՞ր եք մտցնելու: Այդպիսի հարց տալը  օրինաչափ էր, քանզի ժամանակին նույն Նիկոլը խոսում էր ընդդիմությանը տանկերով ճզմելու մասին: Սակայն  Մակունցը մի բան էլ վրդովվեց. «Բացարձակ անընդունելի եմ համարում նման ձեւակերպումը, այդ գործիքակազմը  […]

Լենա Նազարյանը ոչ սկզբունքային քաղաքական գործիչ է, որն այսօր խոսում է սկզբունքայնությունից. Մեդիա պաշտպան

2019 թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի (Lena Nazaryan) անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 75 հոդված, որոնցից 9-ը եղել է բացասական, 66-ը՝ չեզոք։Աժ փոխնախագահ Լենա Նազարյանի մասին դրական հոդվածներ չկան, իսկ մյուս հոդվածները հիմնականում չեզոք են։ Բացասական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված