Հանրային դրամահավաք՝ ի աջակցություն «Նովայա Վրեմյա» թերթի
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հանրային դրամահավաք է սկսում՝ աջակցություն հայտնելով «Նովայա Վրեմյա» թերթին, որը Մամուլի շենքում տեղի ունեցած հրդեհից հետո բավականին մեծ վնասներ է կրել, ինչի պատճառով էլ դադարեցվել է խմբագրության աշխատանքը, իսկ աշխատակիցները հարկադիր պարապուրդի են մատնված։ «Կոչ ենք անում մեր գործընկեր լրագրողներին և լրատվամիջոցներին համերաշխություն ցուցաբերել և աջակցել «Նովայա Վրեմյա» թերթի գերծընկերներին՝ միանալով դրամահավաքին։ […]





































