17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ ԱԽ քարտուղարը զբաղված է Արցախի ներքին գործերով․ ինչո՞ւ․ Հրապարակ

«Չնայած Նիկոլ Փաշինյանի հրապարակային հավաստիացումներին, թե ՀՀ իշխանությունները չեն խառնվում Արցախի ներքին գործերին, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ նրա քեռին՝ Մովսես Հակոբյանը, Արցախում շատ ակտիվ են։ Գրիգորյանը հաճախ է այցելում Արցախ։

Մի քանի օր առաջ էլ հանդիպել է նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի զինակից Ալեքսանդր Քանանյանին, ով վերջերս հացադուլ էր անում Քարվաճառում։ Քայլը քաղաքական էր՝ ուղղված Արայիկ Հարությունյանի դեմ, ում անունը ՀԷԿ-աշինության հետ է կապվում։ Քանանյանը, ըստ մեր աղբյուրի, հանդիպումից հետո պարծեցել է, որ ներքաղաքական հարցեր են քննարկել, եւ իրենք ունեն Գրիգորյանի աջակցությունը։

Վերջինս հանդիպել է նաեւ Արցախի ԿԸՀ նախագահի հետ։ Այս անգամ եւս Դանիել Իոաննիսյանն ու «Թրանսփերենսին» Արցախում դիտորդություն կանեն։ Ինչո՞ւ է ՀՀ ԱԽ քարտուղարը զբաղված Արցախի ներքին գործերով։

Բանն այն է, որ Արցախի ընտրությունները Փաշինյանի առաջնահերթություններից են։ Հենց այս գործառույթն էլ ամրապնդել է Գրիգորյանի դիրքն ԱԽՔ-ի պաշտոնում, որից զրկվելու վտանգավոր եզրագծին էր 2 տարի շարունակ։ Հիմա իշխանությունների քաղաքական հակառակորդներին է «պատին ծեփում»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ