02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Արտակ Դավթյանից գոհ չեն եղել․ մանրամասներ դռնփակ նիստից․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել երեկ խորհրդարանում կայացած ԱԺ 2016 Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստից։ Ինչպես հայտնի է, երեկ այդ նիստին հրավիրված էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նիստն այս անգամ եւս անցել է շատ բարի մթնոլորտում։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Դավթյանին ներկայացրել է այս հարցաշարը, որին պատասխանում են բոլոր այն անձինք, որոնք հանձնաժողովներ են հրավիրվում, եւ խնդրել է մանրամասներ ներկայացնել այդ օրերի պատերազմական իրավիճակից։

Ըստ մեր տեղեկությունների՝ Դավթյանը ներկայացրել է այն տեղեկությունները, որոնց տիրապետել է։

Սակայն հետաքրքիր է, որ հանձնաժողովի անդամները, կարծես թե, այնքան էլ գոհ չեն մնացել Դավթյանի պատասխաններից եւ միմյանց միջեւ քննարկել ու ասել են, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պատասխաններն ավելի ընդգրկուն են եղել, իսկ Դավթյանն ավելի թռուցիկ է խոսել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպման վերջում անդրադարձ է եղել նաեւ վերջին օրերին բանակում կատարված դեպքերին եւ Դավթյանը շտապել է հանգստացնել պատգամավորներին»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ