23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Բոլորին բռնաբարել սպառնացող քաղաքական իմպոտենտի այս ակցիաները ազդեցություն չեն ունենա. Ադեկվադ

«Ադեկվադ» միաբանությունը հայտարարություն է տարածել «ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի բերման ենթարկելու մասին, որում ասվում է.  «Րոպեներ առաջ «ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին դիմակավոր անձանց կողմից ձեռնաշղթաներով առևանգելու տեսանյութ տարածվեց։ Սկսվեց ռեպրեսիաների նոր փուլ, երբ զենքով Էրեբունի-պլազա ներխուժողին առանց ձեռնաշղթա ուղեկցում են ոստիկանապետի մեքենա, իսկ Մալյան Նարեկին, որ երբևէ չի հրաժարվել […]

Նարեկ Մալյանին բաց թողեցին

Քիչ առաջ բաց թողեցին քաղակտիվիստ Նարեկ Մալյանին: Նա լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ իրեն տարել էին ապօրինի զենք կրելու համար, սակայն ոչինչ չեն հայտնաբերել: Նա նշեց, որ իրեն բերման ենթարկելու պատճառը Լարիսա Մինասյանի հրահանգն է Փաշինյանին: Մալյանի խոսքով՝ Մինասյանը Փաշինյանի հետ կոշտ զրույց է ունեցել և հրահանգել է զբաղվել Մալյանով:  

«Ցունամին մոտենում է». Արմեն Աշոտյան

Ոստիկանների կողմից բերման ենթարկված Նարեկ Մալյանի և մյուսներին աջակցելու է եկել նաև ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ բանակի օրով նման գործողությունները կնշանավորեն քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումներով, նրա խոսքով՝ սա վհուկների որս է: Աշոտյանին հարցրինք՝ գուցե Հիբրիդային հեղաշրջման կանխարգելման փո՞րձ է, պատասխանեց, որ հեղաշրջումները տեղի են ունենում իշխանության ներսից, այլ ոչ փողոցից, դա վկայում է, որ Փաշինյանը իրավիճակին […]

Բերման է ենթարկվել Արթուր Դանիելյանը

«Ադեկվադ» միաբանության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը ևս բերման է ենթարկվել, այս մասին ոստիկանության 6-րդ վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։  «Նա Արցախից գալիս էր Երևան», – ասաց Նարեկ Սամսոնյանը։  Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանում բերման էին ենթարկվել ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն ու «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը։ 

Բերման է ենթարկվել Կոնստանտին Տեր-Նակալյանը

Քիչ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը: Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել նաև «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին։

Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով. Ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրությունը է տարածել, որում ասվում է. «Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին: Տեղեկատվությունը հաստատում ենք. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով»:    

Սա էլ է անցնելու։ Բայց ուսադիրի պատվի մասին մի մոռացեք, ամոթ է. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունը ծպտուն չի հանում, երբ վարչապետը ՊՊԾ գունդ գրավածների հետ կառավարությունում հանդիպում է, բայց խոնարհաբար ձերբակալում է Նարեկ Մալյանին, ով պայքարում է հակապետական ու ապազգային տարրերի դեմ։ Սա էլ է անցնելու։ Բայց ուսադիրի պատվի մասին մի մոռացեք, ամոթ է։ Հ.Գ. Իմ հերոսը գնդապետ Վանոյանն է, […]

Փաշինյանը ԼՂ հակամարտության իրադարձությունների հետագա զարգացման սեփական պլանն ունի, և, թե ո՞ւմ հետ է նա դա համաձայնեցնում, դեռ լիովին պարզ չէ. ռուս քաղաքագետ. 168 Ժամ

«Այդ պատերազմը չի հրահրվել Ռուսաստանի կողմից, ինչպես նախկինի նման պնդում է Փաշինյանը: Չէ՞ որ ինքը՝ Փաշինյանը, այն ժամանակ իշխանության ղեկին չէր, իսկ Սարգսյանի դեմ ռուսական կողմը ոչինչ չուներ», – այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Կապանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչած որոշ մտքերի: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել […]

Նիկոլ Փաշինյանը թող պատրաստվի Մարտի 1-ի գործով ցուցմունք տալուն․Դավիթ Շահնազարյան /տեսանյութ/

Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը, Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ խոսել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տան խուզարկությունից ու ՍԴ-ի դեմ իրականացվող քայլերից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի