23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Որքան գումար է ծախսվել Կապանում Նիկոլ Փաշինյանի ասուլիսը կազմակերպելու համար․ Analitik.am

Analitik.am-ը գրում է․

«Հունվարի 25-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական մամուլի ասուլիսը, այս անգամ՝ Կապանում: Այս ասուլիսը նախորդներից տարբերվում է թերևս լրատվամիջոցների թվով: Բանն այն է, որ այս անգամ կառավարությունը որոշել էր հոգ չտանել լրագրողների տեղափոխության համար: Հաշվի առնելով այն, որ ասուլիսի «աշխարհի ծայրում» էր՝ համեմատաբար քիչ թվով լրատվամիջոցներ էին ներկայացել: Ինչպես նշեց կառավարության ղեկավարը, իրենք որոշել են ավելի արդյունավետ օգտագործել բյուջեի միջոցները: Այսինքն, լրագրողների տեղափոխությունն անարդյունավետ ծախս է համարվում:

 Իսկ որքա՞ն գումար է ծախսվել ասուլիսը կազմակերպելու համար, եթե հաշվի առնենք այն, որ վարչապետը Կապան գնացել է ոչ թե ոտքով, այլ՝ ավտոմեքենաներով:

 Նշենք, որ վարչապետի այցից մի քանի օր առաջ Կապան էր գործուղվել վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը: Ինչպես ասված էր վարչապետի համապատասխան որոշման մեջ, Խաչատրյանը Կապան էր մեկնել Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ լուսաբանելու նպատակով:

 Վերոնշյալ որոշման մեջ նաև ասված էր, որ Արմեն Խաչատրյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (քաղաք՝ Կապան) գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Analitik.am-ը հարցում է ուղարկել կառավարություն՝ խնդրելով հայտնել, թե որքան գումար է ծախսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Կապանում կազմակերպելու համար։ Խնդրել էինք նաև ներկայացնել ծախսերի բացվածքը՝ ներառյալ, թե որքան գումար է ծախսվել վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի՝ 2020 թվականի հունվարի 24-26-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (քաղաք՝ Կապան) գործուղման համար:

 Կառավարությունից պատասխանն առավել քան տարօրինակ է: Այն ներկայացնում ենք բառացիորեն.

 «Հարգելի պարոն Մնացականյան,

 ի պատասխան Ձեր հարցման, տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Կապանում կազմակերպելու համար որևէ գումար չի ծախսվել:

 Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին՝ Սյունիքի մարզ գործուղման համար վճարվել է 19 000 դրամ: Գումարը ներառում է Արմեն Խաչատրյանի՝ Սյունիքի մարզ (քաղաք՝ Կապան) գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը:

 Պատասխանը հենց Արմեն Խաչատրյանից է:

 Մնում է հասկանալ, թե ինչպես է վարչապետը կարողացել Երևանից գնալ-հասնել Կապան ասուլիս տալու համար ու չծախսել որևէ լումա: Նշենք, որ վարչապետը Կապան գնացել է հենց ասուլիս տալու համար, ոչ թե՝ «ձեռքի հետ» լրագրողների հետ հանդիպելու»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ