23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և Սերգո Կարապետյանի գործն ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկվել  է դատարան։ Նշենք, որ հունարի 10-ին հայտարարվել էր նախաքննության ավարտ։ Քրեական գործով անցնում են նաև Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։ Հիշեցնենք` ՀՀ […]

Տնազ. 37 թիվ չի կարող լինել, «բռնակալը» կձախողվի. Հրապարակ

Երեկ մի քանի երիտասարդների ոստիկանները ցուցադրաբար՝ ձեռքերը ոլորելով ու բռնությամբ տարան ոստիկանություն, իբր ապօրինի զենք-զինամթերքի կասկածանքով, ապա մի քանի ժամից բաց թողեցին։ Չենք քննարկում այն, որ նման անիմաստ ու անօրինական գործողություններով ոստիկանի «մունդիրն» են վարկաբեկում եւ պատժիչ գործողություններն արժեզրկում։ Ընդամենը քննարկենք այն, թե ինչի է ուզում հասնել այս գործողություններով իշխանությունը։ Չէ որ անգամ մանկահասակ երեխաներին […]

Ի՞ նչ գրիչ, ի՞նչ թուղթ կամ ի՞նչ ունիտազ

ՀՀ ԱԺ ԲարգավաճՀայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ակրոստիկոս է գրել` նվիրված վարչապետի անգործությանն ու վերնագրել ՝ ԳՐԻՉ. Գ ործերը թողած՝ ինչո՞վ եք տարվում, Ր ոպեն ու ժամը վատնում եք, մսխում, Ի՞ նչ գրիչ, ի՞նչ թուղթ կամ ի՞նչ ունիտազ, Չ արված գործերը մնացին երազ:  

Սասուն Միքայելյանը կմնա մենակ. Իրավունք

Շրջանառվող լուրերի համաձայն, Երկ­րապահ կամավորական միության նա­խագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը «լեզու չի գտնում» ԵԿՄ-ականների հետ: Անգամ նրանք են ԵԿՄ-ից ձեռքերը լվա­ցել, ովքեր նախկինում ինչ-ինչ պատճառ­ներով լքել էին կառույցը, բայց վերադար­ձել՝ աջակցելով, որ Սասուն Միքայելյանը դառնա ԵԿՄ նախագահ: Այդ թվում՝ լարվել են Ս. Միքայելյանի և «Արաբո» ջոկատի հրամանատար Ման­վել Եղիազարյանի՝ Արաբոյի Մանվելի […]

Փաշինյանի հայտարարությունը որևէ արձագանքի չի արժանանա Մոսկվայի կողմից, քանի որ դա հիմարություն է. Տարասով. 168 Ժամ

Փաշինյանը ևս բանակցում է Մադրիդյան սկզբունքների բազայի հիման վրա, եթե դեմ է, ուրեմն պետք է մերժի այն, դուրս գա բանակցային այդ գործընթացից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Կապանում տեղի ունեցած ասուլիսում հնչեցրած Ղարաբաղյան թեզերին: Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Մնացականյանն ու Մամեդյարովը «նարդի են […]

Տատս էլ, պապս էլ գերեզմանից հելնեն գան, միևնույն է այլ որոշում չեմ կայացնի, քան այն որը ես գտնում եմ ճիշտ է. Հրայր Թովմասյան

ՍԴ-ն բոբո չի, ՍԴ-ից չպետք է վախենալ, ՍԴ-ն անգամ ոչ մեկին չի դատում, ՍԴ-ին պետք է սիրել, ՍԴ-ն միայն ու միայն օգնում է։ Այս մասին հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի վախերի մասին. «Այդ վախերի շրջանակն արդեն անհեթեթությունների է հասնում: Վախերից մեկը նշվում էր Ստամբուլյան կոնվենցիան, վախերից երկրորդը՝ Արցախի հետ կապված ինչ-որ […]

Կապանի ասուլիսի վրա կառավարությունը միլիոններ է ծախսել. Իրավունք

Կառավարությունն այս անգամ ՀՀ վար­չապետի ասուլիսը լուսաբանելու հա­մար որոշեց չհոգալ լրագրողների տեղա­փոխման և կեցության ծախսերը: Յուրա­քանչյուր լրատվամիջոց հասել էր Կա­պան, ինչպես կարող էր և գիշերն անց­կացրել այնտեղ, որտեղ հաջողացրել էր: ատկանշական էր այն, որ լրագրողների հարցին, թե ինչու այս անգամ այդպես որոշվեց, Ն. Փաշինյանը մեծ ոգևորությամբ պատասխանեց. «Որովհետև դուք մեզ անընդհատ մեղադրում եք պետական միջոցներն […]

Այս ամենի ծանր հետևանքները զգալու ենք բոլորս

Այսօր բերման են ենթարկվել «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանությունը ներկայացնող Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը (Տեր–Նակալյանը նաև «Blognews.am» կայքի հիմնադիրն է), Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ Ակտիվիստներին ազատությունից զրկելու ֆորմալ հիմնավորումը եղել է ապօրինի զենքի առկայության կամ թմրանյութի օգտագործման կասկածը, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում և ամրապնդում այն տեսակետը, որ տեղի ունեցածը լրիվ այլ նպատակ […]

Նիկոլ Փաշինյանի եղբոր դուստրը միլիոնուկես դոլարով գնել է ամենաշքեղ գեղեցկության սրահը. Իրավունք

Չնայած այն բոլոր արդարացումներին, թե իր գրպանները ծակ և դատարկ են, այնուամենայնիվ, ինչպես արդեն նկա­տել ենք, Նիկոլ Փաշինյանի խոսքը գրեթե երբեք գործ չի դառնում: Ինչպես գրվեց մամուլում՝ Նովոռոսիյսկ քաղաքում Փաշինյան Դիանա անունով մի աղջիկ 90 մի­լիոն ռուբլով (միլիոնուկես դոլար) գնել է քաղաքի ամենաշքեղ գեղեցկության սրա­հը: Պարզվում է, որ Դիանա Փաշինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբոր դուստրն […]

Գործ ունենք ոչ թե հասուն գործիչների, այլ գավառական ոչնչությունների հետ․ Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․ «2017 թվականն էր՝ Հյուսիսային պողոտայով գնում էի դեպի «Մեղեդի» սրճարան (պայմանավորվել էի ընկերներիս հետ հանդիպել սրճելու), երբ ինձ մոտեցան մի խումբ ոստիկաններ և բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնի բաժին անհեթեթ պատճառաբանությամբ, որ իբր թե կասկածում են, որ ինձ մոտ առկա է սառը զենք։ Ընդ որում՝ մինչ մոտենալը արդեն ֆիքսել էի, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի