28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Հաղթահարել պատուհասած աղետը. Politik.am

Politik.am-ը գրել է. «Արդեն գրեթե երկու տարի կաթվածահար վիճակում է Հայաստանի դատական համակարգը: Նույն քրգործով, նույն հոդվածով մեղադրվող անձանցից երկուսի՝ Ռազմիկ Աբրահամյանի և Երևանի 43-ամյա մի բնակչի կալանավորման վերաբերյալ դատախազության միջնորդությունը վերաքննիչ դատարանը մերժում է հիմնավոր կասկածի բացակայությամբ, իսկ Մանկան տան նախկին տնօրեն Լիանա Կարապետյանին կալանավորում:

Դատարանների արգելափակման, դատավորների հետևողական անվանարկման, ՍԴ-ի դեմ արշավի հրահրողի, կազմակերպչի և գլխավոր գործող անձի հրապարակային և ենթադրյալ ծածուկ միջամտությունը էական խոչընդոտ է դարձել դատարանների բնականոն գործունեության համար:

Շփոթահար դատարաններն ավելի ու ավելի են խճճվում հակասությունների մեջ, ընկել են դատավճիռների քաղաքական հետևանքները կռահելու տվայտանքների մեջ, չեն կարողանում օրենքի պահանջների ողջամիտ, միատեսակ և հասկանալի մոտեցումներ կիրառել:

Մշտական բարոյահոգեբանական բացասական ազդակների ու ճնշումների տակ գտնվող որոշ դատավորների մոտ նկատվում են տագնապային հոգեվիճակ և վաղվա օրվա նկատմամբ անվստահություն: Դատավորի թափուր տեղերի մրցույթների մասնակիցները կտրուկ պակասել են:

Տարիներ շարունակ մարդու ֆիզիկական հնարավորությունների սահմանները գերազանցող ծանրաբեռնվածությամբ աշխատող դատավորների շարքերում, բնականաբար, դրսևորվում են բարոյալքման երևույթներ: Արմեն Դանիելյանի և նրա նման ստրկամիտների հրաժարումը արդարադատության սկզբունքներից և օրվա իշխանությանն ամեն կերպ հաճոյանալու մոլուցքը դրա ապացույցն է:

Հավատում ենք, որ իրենց կոչմանը հավատարիմ ու խիղճը չկորցրած դատավորներն ավելի շատ են ու մտածող մարդկանց հետ միասին գործուն դիմադրությամբ կհաղթահարեն մեր պետությանը պատուհասած այս աղետը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ