Այս մարդը ոչինչ չի արել թեստեր ձեռք բերելու համար, հիմա էլ իզուր տեղը վարի է տալիս 2 թեստ․ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը շարունակում է հակահամաճարակային միջոցառումների մասին գրառումների շարքը։ Նա Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է. «Մինչ այդ մեկ բացատրություն. երբ խոսում ենք պետական միջոցառումների մասին, ապա պետք է հասկանանք, որ դրանցից արդյունավետ կլինեն միայն նրանք, որոնք ելնում են այն թեզից, որ ՀՀ-ում կորոնավիրուսը համաճարակային բնույթ է կրելու։ Այդպիսին է կառավարման տեսությունը. […]





































