21 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Զգույշ ինքներդ չխեղդվեք ձեր իսկ աճեցրած վիրուսի մեջ

Պողոսները երբեմն պետրոսներն են լինում Կարմեն Դավթյանը երեկ առաջինն էր, որ հայտնել էր, թե Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվելու են Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Հ1-ի Պետրոսը շտապեց գնահատականներ տալ, վիրավորել եւ անցնել չափ ու սահման, ինչպես միշտ եւ դեռ ձեռքի հետ էլ չմոռացավ <նախկիններին> մեղադրել։ Այսօր բոլոր լրատվականները, այդ թվում […]

Մահացել է Արթուր Աղաբեկյանի որդին

Քաղցկեղի պատճառով կյանքից հեռացել է Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին` Մխիթար Արթուրի Աղաբեկյանը: Ըստ տեղեկությունների` օնկոլոգիական խնդիրը կապված է եղել ուղեղի հետ: Հոգեհանգստյան կարգը տեղի կունենա երկուշաբթի` մարտի 16-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում, հուղարկավորությունը՝ մարտի 17-ին Մեծ Թաղերի գերեզմանատանը:  

Որոշեցինք Սուրբ Պատարագի արարողությունները անցկացնել դռնփակ, չկատարել Ս․ Պսակի արարողություններ. Գարեգին Բ Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական հորդորը կորոնավիրուսի համավարակի առնչությամբ. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մտահոգությամբ և աղոթքով ենք հետևում կորոնավիրուսի համավարակի շուրջ աշխարհում տեղ գտնող զարգացումներին: Այս դժվարին ժամանակներում, երբ մարդկությունը փոթորկված է համավարակի վտանգով, որից անմասն չէ Հայաստան աշխարհը, և խռովահույզ է նաև մեր կյանքը, հայրաբար հորդորում ենք մեր հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին՝ […]

Ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեն հետաձգվում է

Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կհետաձգվի։ Հիշեցնենք, որ քիչ առաջ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով կառավարությունը որոշում կայացրեց մարտի 16-ից ապրիլի 14-ը ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրություն սահմանել: Արտակարգ դրության դեպքում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:

ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվեց արտակարգ դրություն

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից սկսած, մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը՝ ժամը 09:00-ը ներառյալ, հայտարարվում է արտակարգ դրություն: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության արտահերթ նիստում՝ միաձայն։ Քիչ անց կառավարության որոշումն արտահերթ նիստում կքննարկի Ազգային ժողովը: 

Որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին. Հրայր Թովմասյան

Սիրելի՜ հայրենակիցներ, Ի երախտագիտություն այս օրերին մեր բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի՝ որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին։ Սա երախտագիտության փոքրիկ քայլ է, որը թեև խորհրդանշական բնույթ է կրում, բայց շատ կարևոր խորհուրդ ունի: Սեփական կյանքը վտանգելու գնով մեր ազգաբնակչության առողջապահության մասին գիշեր-ցերեկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված